HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Միջադեպ Ներքին Դվինում. պոկել են Հրանտ Բագրատյանի շտաբի պաստառներն ու նկարները

Այսօր պոկել են նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի՝ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում գտնվող շտաբի վրա փակցված պաստառներն ու նկարները: Այս մասին «Հետքին» հայտնեց Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը՝ դժվարանալով կոնկրետ նշել, թե որ ժամին է եղել դեպքը:

Կարինե Հարությունյանը նաև տեղեկություններ չուներ այն մասին, թե արդյոք մարդկանց նկատմամբ ևս ոտնձգություններ եղե՞լ են:

«Այս պահի տեղեկություններով՝ պաստառներն ու նկարները պոկել է գյուղապետի տեղակալը»,- ասաց Կարինե Հարությունյանը:

Նրա խոսքով՝ շտաբի անդամները դիմել են ոստիկանություն, և Արարատի ոստիկանապետը հանձնարարել է պոկված պաստառներն ու նկարները վերականգնել:

Այս պահին Հրանտ Բագրատյանը Ներքին Դվինի շտաբում է: Նա և իր թիմը ընտրողների հետ Եղեգնաձորում, Սիսիանում տեղի ունեցած հանդիպումներից հետո Երևան վերադառնալու ճանապարհին էին, երբ ստացել են դեպքի մասին ահազանգը և փոխել երթուղին՝ գնացել Ներքին Դվին:

«Հուսով եմ՝ 1 ժամից այստեղ կլինեն, և մենք ավելի շատ մանրամասներ կունենանք դեպքի վերաբերյալ»,- ասաց Կարինե Հարությունյանը:

Մեկնաբանություններ (1)

Galyst
STACVYM E APAHOV HAYASTANYM MENAK PASTARNERN EN ANAPAHOV )))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter