
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ու նրա կնոջ եկամուտները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այդ պաշտոնում աշխատում է 2003 թ.-ից: Նշենք, որ այս հանձնաժողովը կարեւոր դերակատարում ունի հանրային ծառայության ոլորտում` սակագներ սահմանելու հարցում:
Ուսումնասիրելով Ռոբերտ Նազարյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը` պարզեցինք, որ նա 2012 թ. ունեցել է 8 մլն 435 հազար 756 հազար դրամ եւ 8300 դոլար եկամուտ: Դոլարային եկամուտը ստացված փոխառության գումարն է, իսկ դրամայինը` աշխատավարձը:
2012 թ. սկզբին Ռոբերտ Նազարյանն ունեցել է 11 մլն դրամ եւ 112 հազար դոլար, իսկ տարեվերջին մեծացել է միայն դրամային արտարժույթով պահվող գումարը` 12 մլն դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2011 թ. Ռոբերտ Նազարյանն ունեցել է 46 մլն 520 հազար դրամ եւ 8100 դոլարի եկամուտ, որից 38 մլն-ը ստացել է գույքի օտարումից, 8 մլն 520 հազարը աշխատավարձն է, իսկ 8100 դոլարը` ավանդի դիմաց ստացված տոկոսներն են:
2011 թ. տարեսկզբին Ռոբերտ Նազարյանն ունեցել է 8 մլն, տարեվերջին` 11 մլն դրամ: Աճել են նաեւ դոլարային դրամական միջոցները` 15 հազարից հասնելով 112 հազար դոլարի:
Ռոբերտ Նազարյանի կինը` Սվետլանա Խառատյանը, 2012 թ. ունեցել է 24 հազար 450 դոլարի եկամուտ, որը ստացել է ներդրած ավանդից ստացված տոկոսագումարներից:
Ինչ վերաբերում է նրա դրամական միջոցներին, 2012 թ. ունեցել է 2 մլն դրամ (տարեսկզբին` 3 մլն դրամ) եւ 300 հազար դոլար:
Սվետլանա Խառատյանը 2011-ին ունեցել է ավանդի տոկոսագումարներից ստացված 24 հազար 300 դոլարի եկամուտ: Իսկ նրա հաշվին եղել է 300 հազար դոլար եւ 3 մլն դրամ (տարեսկզբին` 1 մլն):
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել