HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ուսանողները ծաղրում են ակցիան (ֆոտո, տեսանյութ)

«Շարժիչ ուժը երիտասարդությունն» է քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի բուհերի մոտ այսօր ակցիա էր անցկացնում, որպեսզի երիտասարդությանը, մասնավորապես՝ համալասարանականներին հիշեցնի, որ նրանք նույնպես կարող են մասնակցել երկրի հասարակական և քաղաքական կյանքին:

Ակցիան նախաձեռնողների խոսքով՝ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն հարում, պարզապես ցանկանում են առաջարկել երիտասարդությանը համախմբվել և տեր կանգնել իրենց երկրին և իրավունքներին:

«Վարչախումբը, հենվելով իր վերահսկողության տակ գործող բուհերի վարչական մարմինների և ուսխորհուրդների վրա, կարողացել է մշտապես չեզոքացնել երիտասարդության ակտիվությունը»,- նշում են ակցիայի մասնակիցները:

«Ռեժիմը խլում է մեր երիտասարդությունը: Ո՞վ պետք է կանխի դա, եթե ոչ մենք» պաստառներով նրանք սկզբում հավաքվել էին ԵՊՀ-ի բակում, որտեղ նրանց բուռն ծափահարություններով «ողջունեցին» իրավաբանական ֆակուլտետի ուսանողները: Այնուհետև ակցիան «մեծ խանդավառությամբ» ընդունեցին նաև Տնտեսագիտական համալսարանի մոտ:

Լուս.՝ Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանություններ (5)

niko
These are university students? They look more like some snot-nosed kids who haven't a clue about what's going on. Is this the future of Armenia? I have to believe they are in the minority.
nazar
sirum em mer azgin vor uzenan sarer shur ktan, uxxaki el sar chka, sax hanqer en darel
Gayane
Ցավոք, ռեժիմն արդեն խլել է երիտասարդներին` դարձրել փուչիկակիրներ:
ՍԱՄՎԵԼ
մեծ ցավ եմ ապրում այսօրվա երիտասարդության մեծ մասի համար,որոնց ռեժիմը դարձրել է հարմարվող,անողնաշար, կարերիստ,թուլամորթ,շողոքորթ,տաքուկ անկյուն փնտրող,սա իհարկե համազգային փակուղի է
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դասախոսներին ու մանկավարժներին սրբեցին-լցրին ՀՀԿ, իսկ երիտասարդներին էլ սրբեցին-լցրին-դարձրին ՀՀԿ-ական «Հայոց Արծիվների» ու «Դավիթ-Բեկյան ուխտերի» կոմսոմոլներ: (Ապագա) ՊԱՇՏՈՆԻ կռիվ է.«դավիթբեկաբար»: Օրինակ, այսպես կոչված «Դավիթ-Բեկյան ուխտերի» նախագահը այնքան պրոպագանդա արեց ՀՀԿ-ի համար, որ դրեցին Կապանի «ընտրված» ՀՀԿ-ական քաղաքապետի տեղակալ.«նժդեհաբար»: Ցածր դասարանի աշակերտները և մանկապարտեզի սանիկները ԴԵՌ 'կուսակցական' չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter