HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սոցիալական ծառայության տեսուչները քաղաքացիներին հորդորում են քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին

Սոցիալական ծառայության Աջափնյակի տարածքային գործակալության տեսուչները իրենց սպասարկող տարածքների բնակիչների շրջանում աշխատանքային ժամերին քարոզչություն են իրականացնում: Տեսուչները քաղաքացիներին հորդորում են փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տալ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Քաղաքացիներից մեկը, որի անունը չենք հրապարակում հետագա խնդիրներից խուսափելու համար, տեղեկացրեց, որ Աջափնյակի տեսուչներից մեկը իրեն եւս ուղղորդել է, որ ընտրությունների ժամանակ իր ձայնը տա Սերժ Սարգսյանին:

Երբ քաղաքացիները ըմբոստանում են, տեսուչները խեղճացած ասում են, որ Սերժ Սարգսյանին ընտրելու հրահանգն իրենց տրվել է «վերեւներից»:

Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս:

ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 18, 6-րդ կետ 

Սոցիալական ծառայության Աջափնյակի տարածքային գործակալության տնօրեն Հռիփսիկ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քաղաքացիները ճիշտ չեն ասում: Ըստ Հ. Սարգսյանի` քաղաքացիներից մեկը այդ նույն դժգոհությամբ իրեն բանավոր դիմել է, եւ պարզվել է, որ տեսուչը քարոզչություն չի իրականացրել:

«Ես չգիտեմ, թե ինչ շանտաժ է գնում, բայց ես խիստ հրահանգել եմ տեսուչներին, որ քարոզչություն չիրականացնեն: Բացի այդ՝ մենք լավ գիտենք, որ իրավունք չունենք մասնակցել քարոզարշավին: Նման բան չկա, հանգիստ եղեք»,- ասաց Հռիփսիկ Սարգսյանը:

Տարածքային գործակալության տնօրենը նշեց, որ նախընտրական շրջանում իրենք միշտ բախվել են նմանատիպ խնդիրների հետ, օրինակ` խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ իրենց մեղադրել են ԲՀԿ-ի օգտին աշխատելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter