HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էպոսագետը դժգոհում է` իրեն եթեր չեն տրամադրում

Այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն ասաց, որ լրատվամիջոցները իրեն եթեր չեն տրամադրում: Այդ պատճառով, ըստ Վարդան Սեդրակյանի, այս ընտրությունները չի կարելի ազատ, արդար և թափանցիկ համարել:

«Հանրային հեռուստատեսությունը, որը ամենահզոր լրատվամիջոցն է, երկու օր է մնացել` առ այսօր ինձ ընդամենը մեկ անգամ է հրավիրել, և հարցազրույցը տևել է 17 րոպե»,- հավելեց Վ. Սեդրակյանը:

«Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները էպոսագետին եթերի չի էլ հրավիրել:

Ըստ Վ. Սեդրակյանի, բացի նրանից, որ ինքը վտանգ է ներակայացնում իշխանություններին, որոշ կայքերի կազմակերպած քվեարկությունները ցույց են տվել, որ ինքը առաջին տեղում է: Երկրորդ` նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկում հստակ ընդգծել է, թե ովքեր են իշխանությունների համար ընդունելի թեկնածուները, իսկ ինքը չի մտնում այդ թեկնածուների մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter