HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը հանցագործություն է, որի համար նախատեսվում է պատիժ` ընդհուպ ազատազրկման ձեւով

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության` 18 տարին լրացած քաղաքացիներն իրավունք ունեն կամքի ազատ արտահայտությամբ մասնակցելու ընտրություններին:

Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում` թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք տալը կամ ստանալը ՀՀ Քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով  սահմանված հանցագործություններ են, որոնց կատարման համար նախատեսված է քրեական պատասխանատվություն` ընդհուպ ազատազրկման ձևով:

Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքում կարեւորելով մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը եւ նպատակ ունենալով նախականխել ընտրական իրավունքի հնարավոր խախտումները` ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում այդօրինակ հանցագործությունների մասին անմիջապես իրազեկել ՀՀ իրավապահ մարմիններին:

Միաժամանակ երաշխավորում ենք, որ ընտրակաշառք ստացած այն անձինք, ովքեր նախապես, կամովին այդ մասին կհայտնեն իրավապահներին եւ կաջակցեն հանցագործության բացահայտմանը, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով կազատվեն քրեական պատասխանատվությունից:

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter