HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը պարզաբանում է

Պարզաբանում ընտրողների ռեգիստրում ընդգրկված այն քաղաքացիների ընդհանուր թվի վերաբերյալ, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են

www.hetq.am համացանցային կայքի 2013 թ. փետրվարի 13-ի  «Հայտնաբերվել են կրկնակի գրանցում ունեցող բազմաթիվ ընտրողներ»  հրապարակման համաձայն՝ հայտնաբերվել են 104 անձանց տվյալներ, ովքեր ընտրական ցուցակում կրկնակի են ընդգրկված:

Ընտրողների ցուցակներում միևնույն անձի անհատական տվյալները կրկնակի ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս պահի դրությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն գոյություն ունեն ոչ թե 104, այլ 111 անհատական տվյալների համընկումով 222 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են:

Հիշեցնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում պարբերաբար տեղեկատվություն է տարածել բնակչության պետական ռեգիստրում նույն անհատական տվյալներով տարբեր անձանց առկայության վերաբերյալ:

Կից ներկայացվում է միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը: Ցանկում առկա են ոչ միայն www.hetq.am կայքում հրապարակված, այլև ոստիկանությունում առկա լրացուցիչ տվյալներ:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter