HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Սիմոնյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր

Այսօր տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստ, որը վարել է ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի օրակարգում եղել է ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը: Համալսարանի գիտական խորհրդի քարտուղարի զեկուցմամբ` ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել է Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է մայր բուհի զարգացման ծրագրի իր հայեցակարգը, պատասխանել` խորհրդի անդամների հարցերին:

Ներկայացված ծրագրի և ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ընթացակարգի համաձայն ձևավորված հաշվիչ հանձնաժողովն այնուհետ ամփոփել է տեղի ունեցած քվեարկության արդյունքները: Գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը, ում թեկնածությանը կողմ է քվեարկել 60, դեմ` 7 խորհրդի անդամ, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 

ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին` վստահություն հայտնելով, որ առաջիկա հինգ տարիներին մայր բուհն ունենալու է լուրջ ձեռքբերումներ:

«Բոլորիս ակնկալիքը շատ մեծ է: Մենք ուզում ենք տեսնել բարձր կարգի հայկական պետական համալսարան: Սա´ է մեր ցանկությունը, և ես իմ կողմից, Կառավարությունն իր կողմից վստահ ենք, որ խորհրդի բոլոր անդամներն անելու են ամեն ինչ, որպեսզի մենք այս նպատակին հասնենք»,-ասել է նախագահը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter