HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Նժդեհի պահպանած հողերը պաշտպանենք «նժդեհականներից». «Հայազնի» բողոքի ակցիան

«Սյունիքը ձեզ համար արոտավայր չէ», «Նժդեհի պահպանած հողերը պաշտպանենք «նժդեհականներից»,  «Ոչ մի պարսակական ոչխար Սյունիքի ձորում». այսպիսի պաստառներով «Հայազն» կուսակցությունն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել ի պաշտպանություն Սյունիքի մարզի որոշ հողատարածքների, որոնք որպես արոտավայր պատրաստվում են երկարաժամկետ վարձակալության հանձնել Իրանի հյուսիսում բնակվող թուրքախոս անասնապահներին:
Ակցիայի մասնակիցները համոզված են, որ նման բովանդակության և ծավալի գործարքը համապարփակ սպառնալիք է ստեղծում ազգային անվտանգությանը` ժողովրդագրական, բնապահպանական, հակահետախուզական և այլ բնագավառներում, ինչպես նաև հարվածում է հայրենի տնտեսվարողների շահերին: Նրանց կարծիքով, այսպիսի գործարքի հեղինակները հետամուտ են բացառապես իրենց նեղ անձնական շահին, որն, ինչպես միշտ, գերակայել է ազգային-պետական հրամայականների և հանրային շահի նկատմամբ:
«Հայազնի» վարչության անդամ Արմեն Մկրտչյանի դիտարկմամբ, որոշ չափով կմեղմանար այս խնդիրը, եթե նշված 50.000 հեկտարը լիներ մի տարածքում, բայց Հայաստանում, ըստ նրա, չկա նման արոտավայր մի վայրում: «Ստացվում է, որ մաս-մաս տարբեր հողեր փչացվելու են ու դառնան անպիտան, քանի որ, ինչպես բազմիցս նշվել է, ոչխարները խոտն արմատով են պոկում, և նրանցից հետո այդ տարածքները անապատացվում են»,- ասաց Արմեն Մկրտչյանը:


«Մեզ համար այս խնդրի  բնապահպանական կողմը ևս առաջնային է, քանի որ մենք դիտարկում ենք մեր հայրենի բնությունը որպես բնական միջավայր, որտեղ մենք պիտի ապրենք, ստեղծենք մշակույթ, պետականություն և այլն, և ցանկացած այսպիսի քայլ, որն այսպես ուժգին կերպով հարվածի տակ է դնում մեր բնապահպանական անվտանգությունը, մեզ համար կտրականապես անընդունելի է»,- հավելեց Արմեն Հովհաննիսյանը` «Հայազնից»:

Ակցիայի ժամանակ մասնակիցներն իրենց պահանջը նամակում շարադրված հանձնեցին կառավարությանը և խոստացան, որ հետ չեն կանգնելու այս խնդրից, և այսուհետ նման խնդիրները կանխվելու են հենց սկզբից:

Լուս.՝ Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանություններ (2)

hayk
Shat aroxd pahad e.Voch mi gorcharq , arach hanrutjan,zoxovrdi masnaktutamb.
Sa chisht chi
Ete mardik aryun en tapel aid hoghi hamar, urishin vontsenk talis?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter