HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրակաշառքի մասին հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «www.iditord.org» էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է «Աջափնյակում ՀՀԿ-ականներն այցելում են տներով և ընտրակաշառքներ առաջարկում: Առաջարկում են 20 000 դրամ` անձնագրային տվյալներ տրամադրելու համար» բովանդակությամբ հրապարակում:

ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում նշված հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված կարգով` քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ հրապարակման վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր :

Հրապարակման և դրա սկզբնաղբյուրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն տեղադրվել է «www.facebook.com» սոցիալական կայքում, օգտատեր Կ. Վարդանյանի կողմից, ով նույն կայքում տեղակայված տվյալների համաձայն` հանդիսանում է «Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական մեկնաբան:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կ. Վարդանյանից և նրա մորից վերցվել են բացատրություններ: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter