HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Սուրբ Վալենտինը» և քարոզչական նյութեր կրող դպրոցահասակ երեխաները` Արմավիրում

Երեկ Արմավիրի մարզի ՀՀԿ-ի երիտասարդական թևը Արմավիր քաղաքում նշել է «Սուրբ Վալենտինի» տոնը եւ փողոցում ծաղիկներ է բաժանել կանանց: Երիտասարդների ակցիան ավելի շատ քաղաքական բնույթ է կրել, քանի որ կրել են ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսներով շարֆեր եւ ժիլետներ: 

Կուսակցական երիտասարդների շարքերում եղել են նաեւ դպրոցահասակ երեխաներ, որոնք նույնպես կրել են թեկնածուի նախընտրական կարգախոսներով հագուստներ: 

Երիտասարդներին, այդ թվում` «կուսակցականացված» երեխաներին ընդունել է Արմավիրի ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Այլ հարց է, թե դպրոցահասակ երեխաներն ինչ կապ ունեն սիրո տոնի հետ, սակայն մարզպետ Ղահրամանյանը պետք է լավ իմանար «Կուսակցությունների մասին օրենքի» 17-րդ հոդվածի պահանջը, այն է` «Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները…»: 

Քանի որ դպրոցի տնօրենները եւս ՀՀԿ-ական են, նրանք նմանատիպ միջոցառումների վրա աչք են փակում եւ մոռանում են, որ երեխաները դպրոց պետք է հաճախեն, չբացակայեն եւ զերծ մնան քաղաքական միջոցառումներին մասնակցելուց: Հենց նույն պատճառով Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ երեխաներին դասից կտրում և դրոշակ պահել են տալիս:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մարդ արդեն ամաչում է կոմունիստական-բրեժնևյան այս ձոներից ու նախորոք սցենավորված «հանդիպումներից»: Ի՞նչու գոնե մեկ հեռուստատեսային դեբատ/բանավեճ չկար նախագահի բոլոր թեկնածուների մասնակցությամբ,որպեսզի ընտրողը տեսներ, թե ում ԾՐԱԳԻՐՆ է ավելի լավ ԵՐԿՐԻ համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter