HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջի Էյջ Սթորիջ»-ի գործով ցուցմունք տվեց ընկերության հաշվապահը

Շենգավիթի դատարանում  ցուցմունք տվեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանը:

Այս առիթով նա հատկապես նշեց, որ ցանկացած դրամական շարժ անհնար էր իրականացնել առանց տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, որն էլ ամեն ինչ կատարում էր խնդրո առարկա ամբողջ ժամանակմիջոցին` ընկերության վարչական ու գործադիր գերագույն ղեկավար՝ Սևակ Արծրունու գիտությամբ և թելադրանքով: 

Որպես իր այս և այլ ասվածների ապացույց  ու գրավոր փաստեր՝ հաշվապահը դատարանին ներկայացրեց բազմաթիվ հատկանշական ու անհերքելի վավերաթղթեր: 

Նիստի ընթացքում տեղի ունեցան նաև այլ դատական իրադարձություններ: 

Հիշենք, որ նախորդ դատական նիստերից մեկում հարցաքննվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե. Զադոյանը, ով շեշտել էր, որ ոչ մի ելակետային թիվ ինքն անձամբ  չի հայտնաբերել: Բոլոր ելակետային տվյալները հիմք է ընդունել քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից իրեն տրամադրված՝ արդեն իսկ գնահատված թվերից: Դատական գործընթացի շնորհիվ մինչ այդ հայտնաբերված տվյալների լույսի տակ լուրջ ու հիմնական հարցականներ են ձևավորվում թղթածրարում: 

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter