HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնակցության կոչը ընտրողներին

Հարգելի քաղաքացիներ 

ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու`  ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների «որակի» ապացույցն է: 

Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու են օրակարգում, և մենք վստահ ենք, որ հայ հասարակությունն իր մեջ արմատական փոփոխություններ կատարելու ուժ է գտնելու և վաղ, թե ուշ հնարավոր է դարձնելու ազատ, արդար, մրցակցային ընտրությունների անցկացումը: 

Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը և ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար: Ի վերջո, ժողովրդավարական Հայաստանը ժողովրդավարական ընտրություններով է կայանալու: Իբրև ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում՝ գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել: 

ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է պայքարը` նպատակ ունենալով իր հռչակած քաղաքական օրակարգով արմատապես շրջել անվստահության, հուսալքության մթնոլորտը, երկիրը դուրս բերել բնականոն զարգացման հուն, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը: 

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
15 փետրվար 2013

Մեկնաբանություններ (5)

Melik
To Ed: The same can be said of LTP .... To Varaz: It is always easier to criticize from a nice foreign city (Like Amsterdam or London or LA). if you can do better, please get busy....
Respect the ARF
Dear Armenian ignorant fools, whether you live in Armenia or not. You are all uneducated dupes who talk against the ARF, because you have no idea about reality or history. Question: if the ARF never existed, would Armenia exist? Answer: NO. An Armenian does not need to join the ARF, however, any Armenian who works against it, will never have an Armenian spirit.
Ծովինար
հարգելի դաշնակցություն ինչ դարձավ Ձեր շարժումը...: Ընտրարկղերը կառավարում են վաստակավոր ,արհեստավարժ ընտրարկղի մուտանտ մկները, որոնց թեթև ձեռքով անվավեր քվեաթերթիկն ել գտնում է իր արժանի տեղը..., եթե հանձնաժողովում գոյություն ունի(կասկածում եմ ) Ձեր ներկայացուցիչը , ապա կասկածում եմ ,որ նա կկանխի ընտրակեղծիքը... : Ցավում եմ սակայն բոլոր քաղաքական ուժերին հոգեվարքի մեջ եմ տեսնում..
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՅԴ = 120 տարեկան բիձա. ոչ ապրում է,ոչ էլ մեռնում: Ու ոչ էլ թողնում է ապրեն (DIY ակումբ): Նախորդ տարվա Կապանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ այն ժամանակվա գործող դաշնակ քաղաքապետ պրն. Ա.Աթայանը,ամենավերջին պահին, ինքնաբացարակ տվեց ու ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարեց, որ իր ինքնաբացարկի պատճառը իր վրա կատարված ճնշումներն են: Բայց նաև ՀՅԴ-ը ՈՉ ՄԻ էական քայլ չձեռնարկեց: Ուստի, ՀՅԴ-հերիք ԹԱՏՐՈՆ խաղաք ու, ՀՀԿ-ի կրտսեր ախպոր պես, մարդկանց աչքերին թոզ փչեք: Մուշ ու սասուն «ազատագրելուց» առաջ ազատագրեք ձեզ:
Ed
Hay Heghapokhakan Dashnaktsutyun---- es mardik vor esqan gheghapokutyun en anum, irants pokharen ov petqa gordz ani? chhognetsin sranq heghapokhutyunnerits? yete brnapet Serzh Sargsyanin chen ajaktsum, inchu heghapokhutyun chen anum?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter