HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Մելիքյան. «Քվեարկեք իմ օգտին` ընդդեմ կեղծ ընտրությունների»

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի մասնակցի, քանի որ ընտրությունները համարում է օրենքի սահմաններից դուրս և չի պատրաստվում ընդունել «ընտրությունների» արդյունքները:

Սակայն նախագահի թեկնածուն կոչ է անում քվեարկել իր օգտին բոլոր նրանց, ովքեր դեմ են կեղծ ընտրություններին: «Այն մարդիկ, ովքեր կքվեարկեն իմ օգտին, չեն քվեարկելու Արման Մելիքյանի օգտին, նրանք քվեարկելու են ընդդեմ կեղծված ընտրությունների»,- «Peoplemeter» մամուլի ակումբում այսօր հրավիրված ասուլիսում նշեց նախագահի թեկնածուն:

Արման Մելիքյանը իր՝ ընտրություններին մասնակցելը տարօրինակ է համարում այն բանից հետո, երբ ինքը հայտարարում է կեղծ ընտրությունների մասին: Նրա խոսքով՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ նախորդ խորհրդարանական ընտրությունները կեղծ են եղել: «Սա լուրջ մտահոգություն պետք է պատճառի և հիմք դառնա ներկայիս խորհրդարանը լուծարելու համար»,- ավելացրեց Ա. Մելիքյանը:

Թեկնածուի կարծիքով՝ քաղաքական զարգացումների այս փուլը փոփոխությունների տարրեր է պարունակում, եւ ընտրություններից հետո Հայաստանում կստեղծվի նոր քաղաքական իրավիճակ:

«Կամ իշխանություն, որը վերընտրվելու է ընտրությունների արդյունքում, հատկապես այն դեպքում, երբ ասում է` ինչքան ուզենք, այնքան էլ կխփենք: Մարդ պետք է կույր, խուլ և համր լինի, որպեսզի չարձագանքի այս ամենին»,- նշեց նա:

«Այդ դեպքում ինչու՞ առաջադրվեցիք» լրագրողների հարցին նախագահի թեկնածուն պատասխանեց, թե մինչև ընտրությունները չգիտեր, որ այսպես է լինելու, այդ պատճառով էլ առաջադրվեց: Իսկ կատարվելիք փոփոխությունների մասին նախընտրեց խոսել ընտրությունների ավարտից հետո:

 

Սոնա Սահակյան

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես չեմ հասկանում. սա բլե՞ֆ է: Ի՞նչպես կարելի է ասել «Քվեարկեք իմ օգտին` ընդդեմ կեղծ ընտրությունների» : ընդդեմ կեղծ ընտրությունների-կլինի ընդհանրապես ՉԳՆԱԼ քվեակության: Եթե պիտի գնան ու քվեարկեն ձեզ, էլ ի՞նչ տարբերություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter