HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ իրավապահների՝ «արևմտամետ» արտահայտությունը կարող է առաջացնել ոչ միայն բացասական, այլեւ դրական ազդեցություն

Դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում ստուգվել է 2013թ. հունվարի 30-ին «www.iditord.org» կայքում տեղադրված տեղեկությունն այն մասին, որ «Մեկ ազգ» կազմակերպությունն անարգել շարունակում Է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նկատմամբ` Երևանի շենքերին ու Էլեկտրասյուներին «Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Գ. Թամազյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2003 թվականից հանդիսանում է «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ և կազմակերպելով դաշինքի գործունեությունը` հանդիսանում է դրա անմիջական պատասխանատուն: 

Ըստ Գ. Թամազյանի ոստիկանությանը տված բացատրություններին` դաշինքի հիմնական զործունեությունը կայանում է օրենքով չարգելված բոլոր միջոցներով աղանդավորության, համասեռամոլության, ազատ բարքերի, ինչպես նաև` արևմտամետ քաղաքական ուժերի դեմ պայքար իրականացնելու մեջ: 

Նա մասնավորապես նշել է, որ «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները 2012թ. հուլիս ամսից սկսել են փակցնել Երևան քաղաքի էլեկտրասյուներին, իսկ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներից սկսած, երբ Երևանի քաղաքապետի կողմից որոշում է կայացվել նման թռուցիկները բացառապես դրանց համար հատկացված ստենդներին փակցնելու մասին, սկսել են փակցնել նշված ստենդների վրա: Հիշյալ որոշումն ընդունվելուց հետո մինչ օրս որևէ թռուցիկ Երևան քաղաքի շենքերին կամ էլեկտրասյուներին չեն փակցրել: 

Թռուցիկներ փակցնելով, ըստ Գ. Թամազյանին, իրենք նպատակ չեն հետապնդել և չեն հետապնդում վիրավորել կամ զրպարտել որևէ մեկին, այլ օրենքով սահմանված կարգով օգտվելով խոսքի ազատության սկզբունքից` այդ թռուցկիներով քննադատում են տվյալ քաղաքական գործիչների դիրքորոշումը, ավելին` իրենք նպատակ չեն հետապնդել ընտրությունների անցակցման ընթացքում հակաքարոզչություն իրականացնել ՀՀ նախսգահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նկատմամբ կամ ապակողմնորոշել ընտրողներին: 

Գ.Թամազյանը միաժամանակ պարզաբանել է, որ իրենք արևմտամետ համարում են այն քաղաքական ուժին կամ քաղաքական զործչին, ով չի դատապարտում համասեռամոլությունը, աղանդավորություևը և ազատ բարքերը:

Այսպիսով` ոստիկանությունը նախապատրաստած նյութերով պարզել է, որ ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև` բարի համբավը չեն նսեմացվել, այլ դրանք կրել են քննադատական ու գնահատողական բնույթ, ավելին` «արևմտամետ» արտահայտությունն ընտրողների մոտ կարող է առաջացնել ոչ միայն բացասական, այլ նաև` դրական ազդեցություն, քանի որ արևմուտքում եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում օրենքները բխում են ժողովրդավարական ու մարդասիրական սկզբունքներից, միաժամանակ նշված պետություններում բավականին բարձր է հասարակության կենսամակարդակը:

Վերը նշվածը հաշվի առնելով` հետաքննիչը եզրակացրել է, որ Գ.Թամազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ուստի` ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Որոշման պատճենն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդած ՀՀ նախագահի թեկանածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ և պարզաբանվել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

Մեկնաբանություններ (1)

GB
I wonder why police should comments about politics. It is none of their business, whether Rafi is left or right or pro Western! Police job is track down all those illegal activities of oligarchs in Armenia. This is what people concern!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter