HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Բաբայան. «Իմացանք, որ վերևն Աստված կա»

Կիմա Խաչատրյան

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը, երգիչ Արտավազդ Բայաթյանը և հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ են համարում ընտրություններին մասնակցելը:

Ռուբեն Բաբայանը մեծ նշանակություն է տալիս այն ամենին, ինչ կատարվում է հասարակության մեջ: Նա վտահ է, որ խնդիրները միայն «վերևներից» լուծվել չեն կարող. հասարակությունը պետք է փոխի իր մտածելակերպը:

«Մենք իմացանք, որ «վերևն Աստված կա»: Ինձ համար այս ընտրությունների ծավալը լի էր հիմարություններով. իմ ամենասիրած օրը լռության վերջին ժամն է, երբ ավարտվում են ընտրությունները: Եթե հասարակությունը ծաղրածուի պահանջ ունի, ունենում է, այս դեպքում արդեն ձևավորվում է տգիտությունը, փլուզվում է մշակույթը: Չէ՞ որ սրանք վախեցնող երևույթներ են»,- այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց Ռ. Բաբայանը:

Վերջինս կարծում է, որ թեկնածուն պետք է մտահոգ լինի այն ամենով, ինչը տիրում է հասարակության մեջ: Նրա կարծիքով, ամեն մի մարդ ազգի ներկայացուցիչն է, և թեկնածուները պետք է մտահոգ լինեն ժողովրդի որակով:

Երեք բանախոսներն էլ կարծիք հայտնեցին այն մասին, որ այս տարվա ընտրությունները տարբերվում են. դրանք իսկապես ժողովրդավար են:

«Նկատելի է նաև մամուլի ազատությունը: Նույնիսկ կարոտում ես անցած տարիների գրաքննության առկայությունը»,- ասաց Ռ. Բաբայանը:

Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ բացի մի քանի թեկնածուներից, մնացածը խելացի և հավասարակշռված քաղաքական գործիչներ են և գիտեն իրենց անելիքը. «Ինձ համար լուրջ թեկնածուներ են՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը, որը, ինչպես նկատում եք, ոչ թե խոսում է իբրև նախագահ, այլ իբրև վարչապետ: Սերժ Սարգսյանը, ով ապացուցեց, որ կարող է փոխել ինչ-որ բան և մեզ հասցնել այն կետին, որը մենք ցանկանում ենք»:

Արդյոք բանախոսները ճի՞շտ են համարում այն, որ երկրի նախագահը կարող է «վրիպակներ» թույլ տալ: Երեք բանախոսներն էլ պատասխանեցին, որ դա նորմալ է, դրանք պարզապես լեզվի սայթաքումներ են եղել, երկրի նախագահն էլ կարող է սխալվել: Նրանց համար շատ ավելի կարևոր են գործողությունները:

Մերուժան Տեր-Գուլանյանն արդեն կայացրել է իր որոշումը և ընտրելու է Սերժ Սարգսյանին:

«Ինձ համար Սերժ Սարգսյանը լուրջ քաղաքական գործիչ է, ով հարուստ ճանապարհ է անցել, ունի մեծ փորձ և իր գործով ապացուցել է, որ շատ բան կարող է փոխել: Հուսով եմ, որ այս տարվա ընտրություններից հետո ընտրված նախագահն ավելի շատ ուշադրություն կդարձնի կադրերում աշխատող մարդկանց գործերին, որպեսզի չփոշիացնեն նախագահի որոշումները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter