HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Գյումրու քաղաքապետին

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ ում ԱՄՆ ի դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում դեսպան Հեֆերնը քաղաքապետին ներկայացրեց  Գյումրու զարգացման թեմայով ԱՄՆ ի հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպումներից ստացված իր տպավորությունները և հետաքրքրվեց վերջն ամիսներին քաղաքում կատարված աշխատանքներով, առկա հիմնախնդիներով:

Պատասխան խոսքում Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց դեսպանի հոգատար վերաբերմունքը Գյումրու նկատմամբ և հակիրճ  ներկայացրեց քաղաքապետարանի կատարած աշխատաքներն ըստ առանձին ոլորտների, ներկայացրեց նաև առկա հիմական խնդիրները:

Հանդիպման ավարտին կողմերը շոշափցին նաև գալիք նախագահական ընտրութուններին վերաբերող կազմակերպչական հարցեր: Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter