HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Policy Forum Armenia-ի ընտրական «Սև ցուցակ»

Մեր նախորդ զեկույցում տեղի գտած հետազոտությունների հիման վրա եզրակացրել էինք որ ՀՀ-ում ընտրակեղծիքները դարձել են պակաս ակնհայտ և դիտարկելի, մնալով նույնքան արդյունավետ ընտրությունների կանխորոշված արդյունք ապահովելու տեսանկյունից:

Այսօր հարկ ենք համարում նշել, որ իշխանությունները ոչ միայն չեն վերացրել ընտրակեղծիքների սկզբնաղբյուրներն ու կեղծարարության հանցագործ մեխանիզմները, ավելին՝ ուղղակի և անուղղակի կերպով մինչ օրս օգտագործում են դրա համար անհրաժեշտ միջոցներն ու լծակները։ Ստեղծված պայմաններում արդար և ազատ ընտրությունների անցկացումը ՀՀ-ում համարում ենք անհնար:

Այնուամենայնիվ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքացիներին կոչ ենք անում չվաճառել իրենց ձայնը, չգնալ գործարքների և ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն:

Ընտրություններին մասնակցող ընդիմադիր թեկնածուներին կոչ ենք անում միավորվել։ Այս պայմաններում միայն միավորման միջոցով է հնարավոր ժողովրդի ձայնը լսելի դարձնել։

Ընդիմադիր կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային դիտորդ կազմակերպություններին որպես ուղեցույց ստորև ներկայացնում ենք մեր հետազոտությունների հիման վրա ընտրված 20 ընտրատարածքներ, որտեղ տեղի են ունեցել ընտրակեղծիքների առավել մեծ ծավալներ։ Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին ուշի-ուշով հետևել փետրվարի 18-ին այս ընտրատեղամասերում կայանալիք գործընթացին։

Մենք համոզված ենք, որ երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները կարող են լուծվել միայն ու միայն իշխանափոխության միջոցով, որն իր հերթին տեղի կունենա ժողովրդի միասնական կամքի առկայության դեպքում:

# # #

PFA-ը անկախ, շահույթ չհետապնդող միավորում է, որի նպատակն է  ամրապնդել Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության շուրջդիսկուրսը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում հանրային քաղաքականության կերտմանը։ PFA-ի այս և այլ զեկույցները, որոնք գնահատականներ են տալիս Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող առանցքային զարգացումներին, հասանելի են www.pf-armenia.org/reports  հղումով։

Աղյուսակ. PFA-ի «Սև ցուցակ», կազմված 2012-ի ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքների հիման վրա [1]

     

Տեղ. N.

Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը և անվանումը

Տեղամասային Ընտրական Հանձնաժողովի Նախագահ (Կուսակցություն)

18/8

Արարատ Արարատ (քաղաք), Թիվ 5 դպրոց

Նշանյան Ազատ Նշանի (ՀՅԴ)

23/46

Գեղարքունիք Փամբակ, Փամբակ համայնքի միջնակարգ դպրոց

Մելիքյան Անդրանիկ Նապոլեոնի (ՀՀԿ)

23/49

Գեղարքունիք Գեղամասար, Գեղամասար համայնքի միջնակարգ դպրոց

Հարությունյան Համլետ Վանյայի (ՀՀԿ)

23/58

Գեղարքունիք Սոթք, Սոթք համայնքի միջնակարգ դպրոց

Ոսկանյան Դերենիկ Գարուշի (ՀՀԿ)

23/59

Գեղարքունիք Կութ, Կութ համայնքի միջնակարգ դպրոց

Թյունիբաբյան Վանո Համբարձումի (ՀՅԴ)

24/41

Գեղարքունիք Ծովակ, Միջնակարգ դպրոց

Ավետիսյան Վարուժան (ՀՀԿ)

37/18

Սյունիք Ակներ, Դպրոց

Առաքելյան Վաչագան Հենրիկի (ԲՀԿ)

37/19

Սյունիք Արավուս, Տարրական դպրոց

Բագրատյան Կոլյա Աշոտի (ՀՅԴ)

37/21

Սյունիք Խնածախ, Մշակույթի տուն

Առաքելյան Գագիկ Հենրիկի (ԲՀԿ)

37/22

Սյունիք Խնձորեսկ, Մշակույթի պալատ

Մինասյան Էդիկ  Եղիշեի (ՀՀԿ)

37/29

Սյունիք Հարթաշեն, Միջն. Դպրոց

Միրումյան Արտաշես Ժորայի (ԲՀԿ)

37/30

Սյունիք Ներքին  Խնձորեսկ, Միջն. Դպրոց

Փարսյան Գրենիկ Գրիշայի (ՀՀԿ)

37/39

Սյունիք Տեղ, Թիվ 2 միջն. Դպրոց

Ջհանգիրյան Գյուլնարա (ՀՀԿ)

37/42

Սյունիք Քարաշեն, Մշակույթի տուն

Ալեքսանյան Ակսել Զավենի (ՀՅԴ)

38/40

Սյունիք Ներքին  Հանդ, Ներքին Հանդ համայնքի Ակումբ

Մարտիրոսյան Վոլոդյա Սամսոնի (ԲՀԿ)

38/65

Սյունիք Ագարակ (քաղաք), Ագարակ համայնքի Արվեստի դպրոց

Վարդանյան Հրաչ Լյուդվիգի (ՀՀԿ)

39/36

Վայոց Ձոր Արին, Դպրոց

Ավետիսյան Հովիկ Գարսեվանի (ԲՀԿ)

39/54

Վայոց Ձոր Գնդեվազ, Մշակույթի տուն

Ավագյան Ավագ (ՀՅԴ)

40/33

Տավուշ Ենոքավան, 1-ին փողոց, մշակույթի տուն

Սարդարյան Անժելա (ՕԵԿ)

40/35

Տավուշ Ակնաղբյուր, Դպրոց

Թիրաբյան Էդիկ Սարիբեկի (ՀՀԿ)

     

 


[1] Հիշարժան են այս ցուցակում գտնվող ընտրատեղամասերում գրանցված արդյունքները. մասնակցություն՝ 88.4 %, ՀՀԿ՝ 89.6 %,  ԲՀԿ` 7.6 % և ՀԱԿ՝ 1.0 %, որոնք էականորեն տարբերվում են ընդհանուր արդյունքներից՝բոլոր ընտրատեղամասերի հիման վրա ստացված արդյունքներից. մասնակցություն՝ 62.3 %, ՀՀԿ՝ 44.0 %,  ԲՀԿ` 30.1 % և ՀԱԿ՝ 7.1 %.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter