HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերլուծական տեղեկանք՝ ընտրողների թվաքանակի մասին

Հայաստանի Հանրապետությունից հեռացած` ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվաքանակը ճշգրտող և այդ մարդկանց քվեների հավելագրման միջոցով ընտրությունների կեղծումը կանխարգելող հաշվարկի  մեթոդաբանությունը

Սույն տեղեկանքը պատրաստված է բաց շրջանառության մեջ գտնվող լրատվության հիման վրա` օգտագործված են տվյալ թեմային վերաբերող մամուլի հրապարակումները, Ժողովրդավարությանը և ընտրություններին աջակցության միջազգային ինստիտուտի (International Institute for Democracy and Electoral Assistance) կողմից հրապարակված վիճակագրական տվյալները և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկանքները:

Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ անկախացումից ի վեր Հայաստանը լքել է մոտ մեկուկես միլիոն քաղաքացի (տե′ս, օրինակ` kavkasia.net/Armenia/2011/1318145611.phpkavkaz-uzel.ru/articles/171980/): Ստորև ներկայացվում է տասնհինգ պետությունների վերաբերյալ վիճակագրական աղյուսակը, որում նշվում է յուրաքանչյուր երկրի բնակչության թիվը, ընտրական տարիքի հասած բնակչության տոկոսային հարաբերակցությունը` բնակչության ընդհանուր թվի նկատմամբ, գրանցված ընտրողների թիվը, գրանցված ընտրողների տոկոսային հարաբերակցությունն ընդհանուր բնակչության թվի նկատմամբ, գրանցված ընտրողների տոկոսային հարաբերակցությունը` ընտրական տարիքի հասած բնակչության թվի նկատմամբ:

Այստեղ անհրաժեշտ է տալ որոշ պարզաբանումներ տարբեր երկրների մասով` տրված թվային համամասնությունների վերաբերյալ: Նախ, հարկավոր է հաշվի առնել, որ տոկոսային առումով ավելի երիտասարդ բնակչություն ունեցող երկրներում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների տոկոսային հարաբերակցությունն` ընդհանուր բնակչության թվի նկատմամբ էապես պակաս է, քան համեմատաբար տարեց բնակչություն ունեցող երկրներում:

Այսպես` Ադրբեջանում, Թաջիկստանում, Թուրքիայում, Իրանում այդ հարաբերակցությունը կազմում է համապատասխանաբար` 62.32%, 59.30%,68.92% և 69.19%, մինչդեռ տարեց բնակչությամբ երկրներում` Չեխիայում, ՈՒկրաինայում և Ռուսաստանում այն կազմում է համապատասխանաբար 82.99%, 82.73%  և 81.65%: Հայաստանի համար այդ ցուցանիշը կազմում է 76.00%: Հայաստանի պարագայում ուշադրություն են գրավում հատկապես այն տվյալները, որոնք վերաբերում են գրանցված ընտրողների` բնակչության ընդհանուր թվի նկատմամբ  ունեցած տոկոսային հարաբերակցությանը` ՀՀ  մոտ 2.5 միլիոն ընտրողները կազմում են բնակչության 84.21%:

Աչք է ծակում  նաև գրանցված ընտրողների տոկոսային հարաբերակցությունը` ընտրական տարիքի հասած բնակչության նկատմամբ – 110.81%: Ստացվում է, որ գրանցված ընտրողների թվաքանակը մոտ տասնմեկ տոկոսով ավել  է ընտրական տարիքի հասած բնակչության թվաքանակից:

Վերջին երկու ցուցանիշներով Հայաստանին գերազանցում է միայն Ալբանիան, որի համար դրանք կազմում են համապատասխանաբար`  96.57%  և 136.13% : Այս ցուցանիշներին մոտ են նաև Իսրայելն ու Ֆինլանդիան (տես աղյուսակը` հավելված 1):

Ալբանիայի, Իսրայելի և Ֆինլանդիայի պարագայում այդօրինակ համամասնությունը հասկանալի է, քանի որ այդ պետությունների ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների զգալի մասը իրենց քաղաքացիության երկրի մշտական բնակիչ չեն` մշտապես բնակվում են այլ պետություններում և, հիմնականում, փաստացի երկքաղաքացիներ են:

Հայաստանի պարագայում հստակ հայտնի է, որ մինչև 2013թ. հունվարի 16-ը ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել այլ պետության 45674 քաղաքացու և այդ երկքաղաքացիներից 28859-ը ստացել են ՀՀ քաղաքացու անձնագիր ու ընդգրկվել բնակչության պետական ռեգիստրում, այդպիսով` նաև ձեռք բերելով ընտրություններին մասնակցելու իրավունք: Ակնհայտ է, որ վերը ներկայացված երկքաղաքացի ընտրողների թվաքանակը չի կարող կազմել վերը նշված տասնմեկ տոկոսի հասնող անհամամասնությունը Հայաստանի պարագայում:

Ըստ ԺԸԱՄԻ-ի կողմից ներկայացված տվյալների ՀՀ բնակչությունը կազմում է մոտ երեք միլիոն մարդ (2012թ. դրությամբ): Միաժամանակ հարկ է հիշել, որ ՀՀ բնակչության մի զգալի մասն են կազմում ադրբեջանահայ փախստականները, որոնց թիվը ժամանակին եղել է 362.000: Այդ մարդկանցից ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել միայն մոտ ութսուն հազարը` մնացածները  չունեն ընտրություններին մասնակցելու իրավունք, հաշվառված են որպես ՀՀ-ում բնակվող, սակայն նրանց զգալի մասն արդեն հեռացել է Հայաստանից:

Սա նշանակում է, որ ընտրական տարիքի հասած ՀՀ բնակչության մի զգալի մասն էլ` փախստականի կարգավիճակ ունենալով` զուրկ է ձայնի իրավունքից, սակայն հաշվառված է որպես երկրի բնակիչ: Ստացվում է, որ ունենալով ընտրական տարիքի հասած 2.257.586 բնակիչ,  Հայաստանն ունի 2.501.597 գրանցված ընտրող, որոնցից միայն 28859-ն են երկքաղաքացիներ, իսկ մշտական բնակչության մոտ հինգ տոկոսն էլ, թերևս, ձայնի իրավունք չունեցող փախստականներն են:

Այսինքն, արդեն այս հաշվարկի շրջանակներում, որը արտագաղթի վերաբերյալ տվյալներ բոլորովին չի պարունակում,  ստացվում է, որ մոտ 400.000 ընտրողներ գտնվում են ՀՀ-ից դուրս: Երբ այս խնդիրը դիտարկում ենք արտագաղթի վերաբերյալ եղած տեղեկատվության վերլուծության համատեքստում, ապա կստացվի ավելի հստակ պատկեր`ըստ գնահատականների Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ:

Ընդունելով, որ որպես ընտրող գրանցված քաղաքացիները կազմում են ընդահանուր բնակչության 84%  և այդ տոկոսային հարաբերակցությունը կիրառելով ՀՀ-ից հեռացած մեկուկես միլիոն քաղաքացիների մեջ ձայնի իրավունք ունեցողների քանակը ճշտելու համար, կստացվի` որ ՀՀ-ից հեռացել է 1.260.000 ընտրողներ կամ ընտրացուցակներում ներառված ընտրողների մոտ հիսուն տոկոսը:

Այս իրավիճակում, եթե հավատալու լինենք Հայաստանում անցկացված սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքում հրապարակված տվյալներին, որոնց համաձայն ընտրություններին կմասնակցի հարցվածների 56% (իսկ այդ հարցումներն անց են կացվել բացառապես ՀՀ տարածքում), ապա փետրվարի 18-ին քվեատուփերին կմոտենա առավելագույնը 800-850 հազար ընտրող:

Արման Մելիքյանի նախընտրական շտաբի հետազոտական խումբ
16.02.2013 

Ընտրված երկրների բնակչությունը և ընտրողների թիվը*

Հ/հ

Երկիր

Բնակչություն

Ընտրական տարիքի բնակչություն

Ընտրական տարիքի բնակչություն, որպես ընդհանուր բնակչության %

Գրանցված ընտրողներ

Գրանցված ընտրողներ, որպես ընդհանուր բնակչության %

Գրանցված ընտրողներ, որպես ընտրական տարիքի բնակչության %

Տվյալների տարեթիվը

1

Ադրբեջան

8,303,512

5,175,155

62.32

4,841,631

58.31

93.56

2010

2

Ալբանիա

3,194,417

2,266,221

70.94

3,084,946

96.57

136.13

2009

3

ԱՄՆ

308,282,053

235,809,266

76.49

218,054,301

70.73

92.47

2010

4

Էստոնիա

1,282,963

1,046,458

81.57

913,346

71.19

87.28

2011

5

Թաջիկստան

7,487,489

4,440,442

59.30

3,621,174

48.36

81.55

2010

6

Թուրքիա**

73,722,988

50,809,416

68.92

50,189,930

68.08

98.78

2011

7

Իսրաել

7,590,758

5,237,623

69.00

5,656,725

74.52

108.00

2012

8

ԻրանիԻՀ

60,440,767

41,817,397

69.19

38,726,386

64.07

92.61

2000

9

Լիտվա

2,986,065

2,452,753

82.14

2,438,641

81.67

99.42

2012

10

Հայաստան

2,970,495

2,257,586

76.00

2,501,597

84.21

110.81

2012

11

Մոնտենեգրո

657,394

510,795

77.70

514,055

78.20

100.64

2012

12

Ուկրաինա

44,854,065

37,107,767

82.73

36,163,839

80.63

97.46

2012

13

Չեխիա

10,201,707

8,466,396

82.99

8,415,892

82.49

99.40

2010

14

Ռուսաստան

138,739,892

113,276,186

81.65

109,237,780

78.74

96.43

2011

15

Վրաստան

4,570,934

3,660,403

80.08

3,613,747

79.06

98.73

2012

16

Ֆինլանդիա

5,259,250

4,218,256

80.21

4,387,701

83.43

104.02

2011 

* Աղբյուր՝ International Institute for Democracy and Electoral Assistance (http://www.idea.int/index.cfm)

** Ընտրություններին մասնակցությունը պարտադիր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter