HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Մովսիսյանի անորոշ պատասխանները

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի կողմնորոշվում, թե «Նաիրիտ գործարանի» վերաբերյալ ինչպիսի պատասխան տա լրագրողներին: Մինչ այժմ նա հայտարարում էր, որ ITERA ընկերության հետ բանակցություններ են տարվում: Սա նախարարի վերջին մեկ տարվա հիմնական պատասխանն էլ լրատվամիջոցներին:  Ըստ Ա. Մովսիսյանի` հունվարին ամեն ինչ պետք է պարզ դառնար: Այս խոստումը տվել են նաև գործարանի աշխատակիցներին: Հունվարը վաղուց ավարտվել է, այդպես էլ հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում «Նաիրիտին»: 

Երեկ Արմեն Մովսիսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում «Նաիրիտի» գործարանին, հայտարարել է. «Ծրագիրը «Ջակոբս» ընկերության կողմից հավանության է արժանացել, հիմա շահագրգիռ կողմի հետ դա ենք քննարկում։ Շուտով դա էլ պարզ կլինի։ Բոլոր պարտքերը վճարվելու են, բայց թե երբ, դժվարանում եմ ասել։ Շատ բարդ թեմա է, այնպես չի էլի, որ 1-2 օրից, կամ 1 ամսից կլուծվի, ամեն դեպքում, քննարկումների մեծ մասն անցել է, հիմա ամփոփման փուլում ենք գտնվում»։ 

2011թ. «Նաիրիտ գործարան»-ի ֆինանսական հաշվետվությունում նշվում է, որ «Նաիրիտ գործարանի» բաժնետերերն ու պարտատերերը արտադրության վերակառուցման և վերազինման 2011-2019թթ նոր ծրագրի կատարման համար հայտարարել են կառավարման օպերատորի ընտրության մրցույթ: Զարգացման ծրագրի իրականացման համար գործարանին

անհրաժեշտ է 400-500 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման նպատակով 2012թ.-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ITERA International Energy L.L.C. միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, համաձայն որի` կողմերը պետք է ջանքեր գործադրեն ծրագրի արդյունավետ իրագործման համար և այդ նպատակով համատեղ կազմվել է աշխատանքային խումբ: 

Ըստ նույն հաշվետվության` Jacobs Consultancy Limited ընկերության կողմից կատարվում են աշխատանքներ` ծրագրի իրագործման նպատակահարմարության վերաբերյալ տեխնիկական խորհրդատվություն և համապատասխան մասնագիտական եզրակացություն տրամադրելու նպատակով: 

Նախարար Մովսիսյանը չի ասել, թե ով է վճարելու Rhinoville Property Limited-ի, ինչպես նաև գործարանի միլիոնավոր դոլարների պարտքերը` նոր օպերատորն է ստանձնելու այդ պարտավորությունները, թե ՀՀ պետբյուջեն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter