HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայ ժողովուրդն ավելիին է արժանի»

Կիմա Խաչատրյան

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօրվա իր մամլո ասուլիսի ընթացքում խոսեց նախագահական ընտրությունների ընթացքի և Հայաստանի ժողորդավարացման վրա ազդող գործընթացների մասին:

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանը, եթե տնտեսապես թույլ երկիր լինի, թույլ կլինի նաև միջազգային տերություններում: Ռիչարդ Կիրակոսյանը նաեւ ասաց որ նրանք երկար ժամանակ ուսումնասիրել են, թե որքանով են Հայաստանն ու Ադրբեջանը ժողովրդավար պետություններ: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ Ադրբեջանում պատկերն ավելի վատ է, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը բացարձակ ժողովրդավար պետությունն է և ոչ մի կարիք չունի դրա ուղղությամբ աշխատելու: Վերջինս նշեց, որ հայ ժողովուրդն ավելիին է արժանի, քան այն իրավիճակն որում այսօր ապրում է:

Բանախոսը սխալ է համարում որ մեծ տերությունների քաղաքական գործիչները, դեսպանները միջամտում են Հայաստանի ներքին քաղաքականությանը, սակայն այն  առաջին հերթին համարում է Հայաստանի սխալը, որ գործել է դեռ շատ տարիներ առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter