HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս ընտրություններից հետո երկրի վիճակն ավելի է վատանալու. Ռուբեն Թովմասյան

Արեւ Ավագյան

Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախագահ Ռուբեն Թովմասյանը լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց, որ հավատարիմ մնալով իրենց որոշմանը՝ չեն մանսակցելու ընտրություններին և չեն սատարելու որևէ թեկնածուի. «Մենք նախօրոք նշել էինք` կսատարենք այն թեկնածուին, ով կհայտարարեր, որ 90-ական թվականներից մինչ օրս երկրում տեղի են ունեցել քաղաքական և տնտեսական խոշոր հանցագործություններ, ու ժողովրդից խլված ունեցվածքը կվերադարձվի, այլ ոչ թե կկենտրոնանա որևէ անհատի ձեռքում»:

Ըստ Թովմասյանի` քարոզարշավը ցույց տվեց լրիվ հակառակը. «Նման հայտարարությունների փոխարեն հնչեցին քաղցր ստեր, որոնք փաստեցին թեկնածուների արևմտամետ կողմնորոշումը, ինչը մեզ համար անընդունելի է: Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է միանա միայն Ռուսաստանի հետ: Հետևաբար, կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին և կոմունիստներին՝ չսատարել և ձայն չտալ ոչ մեկին: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր համաձայն չեն լինի դրա հետ: Դա արդեն նրանց իրավունքն է»:

ՀԿԿ առաջնորդը կարծում է, որ այս ընտրություններից հետո մեր երկրում ոչինչ չի փոխվելու, ավելին՝ երկրի վիճակն ավելի է վատանալու. «Հայաստանում վերջին 22 տարիների ընթացքում բոլոր ընտրությունները կեղծվել են, և աշխատել են քավոր-սանիկ ձևաչափով: Ես չեմ կարծում, որ ընտրություններից հետո մասսայական բողոքի ալիք կբարձրանա, քանի որ իշխանություն վերցնելու համար հարկավոր է լավ կազմված ծրագիր և համարձակություն: Այսօր մենք նման ուժ չունենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter