HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը կդառնա շատ խոցելի. Արամ Հարությունյան

Արև Ավագյան

«Բոլոր թեկնածուների մոտ նախնական սցենարը խախտվում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:

Խոսելով իշխանությունների մասին` նշեց, որ իշխանությունների վիճակը բավական վատ է. «Նրանք լավ են հասկանում, որ ժողովուրդն այնքան է ատում իրենց, որ եթե քվեաթերթիկում լինի մեկը, բացի Սերժ Սարգսյանից, ապա կընտրեն նրան: Այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ փուլի առևտուր է անում: Բայց բնական է, որ իշխանությունը երկրորդ փուլի չի գնալու, քանի որ այն բավական անկանխատեսելի է, իսկ իշխանությունն իր իրական վարկանիշը գիտի, որը բավականին ցածր է: Դա նախևառաջ փաստում է հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանի նյարդային վիճակը»:

Ըստ նրա` իշխանությունը բավական հիմար վիճակի մեջ է ընկել. «Ժողովրդի վստահությունը դեպի իշխանությունը չկա: Ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը շատ ավելի խոցելի կդառնա, քան 2008-ի Մարտի մեկի դեպքերց հետո: Դրա համար մեղավոր է նախևառաջ ինքը, ապա` իր շրջապատը»:

Բանախոսն անդրադարձավ նաև Պարույր Հայրկիյանին. «Վերջին անգամ նա հանրահավաք է կազմակերպել 98 թվականին: Եթե այսօր համարձակվել է նման բան անել, ապա իշխանության օգնությունը անպայման պետք է լինի, քանի որ հակառակ դեպքում հանրահավաքը տեղի չէր ունենա` մարդ չհավաքվելու պատճառով»:

Ինչպես նշեց Հարությունյանը` թեկնածուների միջև շնորհավորանքի խնդիրը բավական լուրջ է. «Դժվար է ասել՝ Հայրկյանը կշնորհավորի՞, թե՞ ոչ, բայց շնորհավորելու դեպքում կհեռանա քաղաքական ասպարզից ու շատ անփառունակ»:

Վերջում հավելեց, որ ընտրություններից հետո բողոքի մեծ ալիք չի բարձրանա, քանի որ նման քաղաքական ուժ չկա, որ կարողանա իշխանություն փոխել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter