HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը գուցե նյարդայնացած է եղել. Էդգար Վարդանյան

Կիմա Խաչատրյան

Այս տարվա նախագահական ընտրություններում` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը նկատում է «թաքնված մասնակցություն», որն ավելի ակտիվ է, քան 2008 թվականին էր:

«Նկատելի փաստերից մեկն այն է, որ գրեթե հանրահավաքներ չկան, ինչպես անցած տարիներին. հիմա պարզապես հավաքում են մարզերի, քաղաքների դահլիճներում և, կարծում եմ, որ սա ևս կունենա ինչ-որ ադյունքներ»,- ասաց փորձագետը:

Վերջինիս կարծիքով, պաշտոնյաներն իրենց էմոցիաներով փորձում են ազդել մարդկանց վրա, իսկ ժողովուրդի մեծ մասն այնքան է կորցրել հավատն ու վստահությունը, որ իմաստ չի տեսնում ընտրություններին մասնակցել:

«Ես տեսնում եմ որոշ քաղաքացիական հասարակությունների, որոնք իրենց ներգրավվածությամբ փորձում են դրական արդյունքների հասնել: Դրանց թվում է նաև այն պայքարը, որը մղված է հանուն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների»,- նշեց փորձագետը:

Իսկ այն հարցին, թե ինչ է կարծում Սերժ Սարգսյանի վերջին «վրիպակների» մասին, Վարդանյանը պատասխանեց, որ մինչ քարոզարշավը Սերժ Սարգսյանը գուցե նյարդայնացած է եղել, և դա է պատճառը, որ «վրիպել է»:

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Իրենք իրենց աշխարհի տեր համարող ինչ որ մարդկանց անհրաշեշտ է, որ Հայաստանը կառավարեն մշտապես վրիպող, այլոց առաջ սողացող, սեփական ժողովրդին սովամահ անող քաջնազարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter