HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգեյ Շաքարյան. «Բոլորն էլ նույն բնից դուրս եկած արջուկներն են»

Կիմա Խաչատրյան

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանը կարծում է, որ ՀՀ-ում առաջին հերթին պետք է արմատախիլ արվի օլիգախիան: 

Քաղաքագետն այս ընտրություններում քարոզարշավ չի տեսնում, և բոլոր թեկնածուներին համարում է նույն բնից դուրս եկած արջուկներ, որոնց հոգեբանությունը նույնն է:

«Նրանք նույն բնից դուրս եկած արջուկներն են, նույն մորց ու հորից ծնվածները, որոնց հոգեբանությունը նույնն է: Նրանք նույն ֆաշիստներն են, և այդ ֆաշիստալիզմը բոլոր կողմերից է ձևավորվում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տված իր ասուլիսում ասաց քաղաքագետը:

«Սերժ Սարգսյանը կանխարգելեց  ընտրությունները հետաձգելը և չեզոքացրեց բոլորին. գուցե նրան այդպես էր պետք», - ասաց Շաքարյանը:

Վերջինս անդրադարձավ նաեւ նրան, որ դեսպաններն իրենց բլոգներում փնովում են Հայաստանը: Նա սխալ է համարում դա՝ անախ այն բանից, որ դա իրենց անձնական տիրույթն է:

«Միայն մեզ մոտ է ադպես, որ ինչ-որ մեկը կարող է մտնել երկրի ներքին քաղաքականության մեջ և ասել, որ այսինչ բանը լավ է կամ վատ. դա ապտակ է երկրին, պետությանը»,- նշեց Ս.Շաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter