HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ընտրակեղծիքների ահազանգերն ավելի վստահելի են. Սամվել Մարտիրոսյան

Մեդիա փորձագետ Սամվել Մարիտիրոսյանը, ով նաև iditord.org ինտերնետային ռեսուրսի տնօրենն է, համեմատելով 2012 թ. խորհրդարանական ընտրությունները այժմ տեղի ունեցող նախագահի ընտրությունների հետ, նշում է, որ այս անգամ ընտրախախտումների և ընտրակեղծիքների մասին ահազանգերը քիչ են, սակայն ավելի վստահելի են (այս պահի դրությամբ կայքը ստացել է 92 ահազանգ՝ խորհրդարանականի մոտ 500 ահազանգի դիմաց):

Նվազել են նաև անանուն ահազանգերը: Դա, ըստ նրա, պայմանավորված է այն բանով, որ մարդիկ ավելի քիչ են վախենում իրենց իրական անուն-ազգանունով ներկայանալուց: Ըստ Մարտիրոսյանի՝ չկա նաեւ քողարկված սև քարոզչություն, որը նկատելի էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մի կուսակցությունը մյուսին վարկաբեկելու համար կեղծ ահազանգեր էր տալիս:

Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, այս ընրությունների ժամանակ ահազանգեր են ստացվում նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհհաննիսյանի շտաբից: Այդ և մնացած բոլոր ահազանգներն iditord-ն այժմ նաև ստուգում է՝ հետադարձ կապ հաստատելով ահազանգողների հետ: Իսկ ահազանգել կարելի է ոչ միայն  ինտերնետում, այլ նաև թեժ գծի օգնությամբ՝  077 93 83 66, և նույնիսկ, ծայրահեղ դեպքերում, SMS-ի միջոցով՝ 055 34 86 73:

Գրանցված 92 ահազանգերից 16-ը, ըստ Սամվել Մարտիրոսյանի տվյալների,  արձագանք և հետևանք են ունեցել: Դրանցով հետաքրքրվել են իրավապահ մարմինները:

«Հետքը» հարցրեց, թե անցած՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ահազանգերի արդյունքում որևէ մեկը իրավապահների կողմից մեղադրվե՞լ է ընտրախախտման համար: Iditord-ի տնօրենը պատասխանեց, որ ոչ մեկին չեն դատել, եղել են միայն վարչական տույժեր, իսկ այս ընտրությունների ժամանակ միայն Գոռ Թամազյանին են կանչել ԱԱԾ, և վերջ:

Սամվել Մարտիրոսյանը կոչ արեց նաև լրատվամիջոցներին հետևել iditord.org կայքին հենց քվեարկության օրը, երբ առավել շատ ահազանգեր են ստացվում, և դրանք մշակելով օգտագործել որպես լրագրողական նյութ:

Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց նաև, որ իրենց կայքէջի հասցեն՝ iditord.org, ոչ թե iditord.am: Իսկ «org» դոմեյնը, ըստ Մարտիրոսյանի, ընտրվել է, հաշվի առնելով 2008 թվականի մարտյան իրադարձությունները, երբ «am» դոմեյնայնին տիրույթն ուղղակի չէր գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter