HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազության աշխատանքային խումբը հանձնարարականներ է տվել

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 16-ին տարածած խախտումների վերաբերյալ ամփոփագիրը։

Արդյունքում` ամփոփագրից առանձնացվել են այն հաղորդումները (թվով 14), որոնք պարունակել են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ։ Դրանք  ուղարկվել են  ըստ քննչական ենթակայության՝ սեղմ ժամկետներում նյութեր նախապատրաստելու կատարելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։ 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, պարզաբանում ենք, որ ամփոփագրում տեղ են գտել նաեւ այնպիսի  ահազանգեր՝ թվով 10, որոնք  ավելի վաղ, ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում,  արդեն իսկ ուղարկվել էին քննչական բաժիններ՝ ստուգման, ուստի դրանք դիտարկվել են որպես կրկնվող հաղորդումներ։

Բացի այդ, տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրության համաձայն   քննության առարկա չեն կարող դարձվել  ընդհանրական բնույթի կամ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ չպարունակող տեղեկությունները։

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Դատախազությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ  ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ 

Դիմում ենք ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, շահագրգիռ բոլոր անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական իրավունքի խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել իրավապահ մարմիններին, ինչը հնարավորություն կտա օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները եւ հիմնավորվելու դեպքում օրինախախտների գործողություններին տալ համարժեք իրավական գնահատական։

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter