HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ալեքսանյանը Ախուրյանի Շաքարի գործարանից ավտոբուսներով ընտրող է բերում Երևան

ԳԱԼԱ-ի աղբյուրները դեռ մի քանի օր առաջ հաղորդել էին, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է ավտոբուսներով ընտրողներ տանել մայրաքաղաք՝ Ախուրյանում գտնվող Շաքարի գործարանի իր աշխատակիցներին: Այն, ինչի մասին հաղորդում էին մեր աղբյուրները, այսօր արդեն ֆիքսեց ԳԱԼԱ-ի տեսախցիկը: Այսօր՝ փետրվարի 18-ին, առավոտյան 09:05-ին Ախուրյանի Շաքարի գործարանի բակից շարժվեց աշխատակիցներով լիքը 4 միկրոավտոբուս և մեկ մեծ մարդատար ավտոբուս: ԳԱԼԱ-ի տեսախցիկը ֆիքսեց նաև այդ ավտոբուսների համարները: Ուղևորներով լիքը ավտոբուսները մեզ կանգնեցնել չի հաջողվել: 

Գործարանի ինժեները հաղորդեց, որ մարդկանց տանում են ընտրության Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակ: Այնուամենայնիվ, ԳԱԼԱ-ն ֆիքսել է, որ ավտոբուսները դուրս են եկել Գյումրի-Երևան մայրուղի: Հորդորում ենք մեր գործընկեր լրագրողներին դիմավորել Սամվել Ալեքսանյանի գործարանում աշխատող Երևանում ընտրող գյումրեցի աշխատակիցներին:

Հորդորում ենք նաեւ հայրենի իրավապահներին ընդունել ի գիտություն այս հաղորդումը եւ գնալ հետքերով՝ ու՞ր են գնում գյումրեցի ընտրողները: 

Հավելենք, որ ԳԱԼԱ-ի ունեցած տեղեկությունների համաձայն, գործարանի աշխատակիցներին տալու են քվեաթերթիկ, որի վրա նշված է լինելու Սերժ Սարգսյանի անունը: Քվեաթերթիկը ընտրողը պետք է գցի քվեատուփը, իր հետ տեղամասից դուրս բերելով իրեն հանձնված մաքուր քվեաթերթիկը: Ի գիտություն հարգելի  իրավապահների,քիչ անց կտեղադրենք նաեւ կադրեր, որտեղ պարզորոշ երեւում են մեքենաների պետհամարանիշերը: 

Մեկնաբանություններ (1)

nina
Lfik es,inch es,ov es du,ay qoci qoc,vor voroshum es im u im erexaneri apagan?Anicum em bolor nranc,ovqer kexciqner en anum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter