HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ժառանգություն». անձեռոցիկով մաքրվող կնիքից մինչեւ վերմիշելով ծրար

«Խախտումները բառացիորեն չենք հասցնում արձանագրել: Ժամը 13:00-ին ամփոփ կներկայացնենք գրանցված խախտումները»,- մեզ հետ զրույցում նշեց «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նրա ասելով՝ 1995-ից տարբեր կարգավիճակներով մասնակցում է ընտրություններին, սակայն «այսպիսի խայտառակ, զանգվածային ու համակարգային խախտումներ» չի հիշում: Խուրշուդյանի ասելով՝ իրենց ահազանգել են բազմատեսակ խախտումների մասին թե Երեւանում, թե մարզերում:

«Ահազանգեր՝ ընտրակաշառքի, ուղղորդված քվեարկության, հիմա նաեւ՝ լցոնումների ու թանաք ցնդեցնելու նոր մեթոդաբանության վերաբերյալ: Սովորական թաց անձեռոցիկով որ քսում եք, կնիքը մաքրվում է: Շատ դեպքերում ՀՀԿ-ական վստահված անձինք ուղղորդում են քաղաքացիներին: Մարդկանց հատ-հատ բերում են ցուցակներով: Տեղեր կան, որտեղ վախեցրել են մարդկանց՝ ասելով, որ կետ ենք անում անձնագրում, որը ցույց է տալիս, թե ոնց եք քվեարկել: Մի տեղ ասում են, որ վերմիշել պետք է գցել ծրարի մեջ, որ իմանանք, որ դուք եք քվեարկել»,- նշեց «Ժառանգության» խոսնակը:

Խուրշուդյանը չցանկացավ մեկնաբանել գործող նախագահ, ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ իր վստահված անձանց Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին զիջելու մասին: Նա միայն ասաց, որ 13:00-ին հրավիրվելիք ասուլիսի ժամանակ կներկայացնեն իրենց դիրքորոշումները:      

Լուս.՝ azatutyun.am-ի

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Եղբայր, մարդ կարող է լինել սակավամիտ, տկարամիտ, հոգեկան հիվանդ և այլն, բայց ոչ երբեք` ոչխար: Ստորությունն էլ է կատեգորիա, սրիկայությունն էլ, մարդասպանությունն էլ, ոչխարությունը կատեգորիա չէ: Համենայնդեպս, բացի ոչխարներից, իմ ասածը բոլորն են հասկանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter