HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վանատուր գյուղի բնակիչները չեն գնում ընտրության

Հրազդանի ՀԱԿ գրասենյակի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի հաղորդմամբ, Վանատուր գյուղի բնակիչները չեն գնում ընտրության: Նրա տեղեկացմամբ, երկու ընտրատեղամասեր առայժմ այցելել են այն գյուղացիները, ովքեր պետական հիմնարկի աշխատակիցներ են և գալիս են իրենց ընտրությունը կատարելու ղեկավարների ճնշմամբ:

Վանատուրի 25/14 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նորիկ Սարգսյանի հաղորդմամբ, առավոտվանից 1254 ընտրողից ընտրության է եկել 50-ը: Ընտրատեղամասը ստացել է նաև լրացուցիչ ընտրացուցակ, որում ոստիկաններ են: Դա, Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով, ընտրողների սակավությունը քողարկելու միջոց է:

Մեկնաբանություններ (1)

nina
Es dzer hogun mernem,im tasibov vanaturciner.Astvac dzez bolorid pahapan.Vonc em dzez sirum...im arjanapativ u qaj azgakicner.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter