HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարսյանը քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, Սերժ Սարգսյանն ասել է. «Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար»:

Մեկ այլ հարցին, թե ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ իր հորդորներն արդյո՞ք տեղ հասել են, Սերժ Սարգսյանը նշել է, որ դա պարզ կլինի, երբ ընտրությունների արդյունքներն ամփոփվեն:  Այս մասին հայտնում է Ս. Սարգսյանի նախընտրական շտաբը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter