HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հանձնաժողովի նախագահից հեռախոսով ընտրողների կոդեր են պահանջել

Երևանի թիվ 5/38 ընտրատեղամասում 1950 ընտրողից ընտրության է եկել մոտ 300 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Գալիա Ղահրամանյանի հաղորդմամբ, որևէ անախորժություն չի եղել. «Ամեն ինչ հարթ ու հանգիստ է ընթանում»: 

Մեր այցելության ժամանակ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի անդամ Իշխան Կարապետյանը զանգ ստացավ և փոխանցեց Գալիա Ղահրամանյանին: Ընտրատարածքից ներկայացող, բայց իր ինքնությունը չբացահայտող անձը պահանջում էր փոխանցել ընտրություն կատարածների կոդերը: Գ. Ղահրամանյանը պատասխանեց, որ չի կարող տվյալներ փոխանցել, քանի որ ընտրատարածքի անդամը չի ներկայացել, և ինքն էլ նման բան անելու իրավունք չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter