HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Արտաշատի թիվ 17/31-ի հանձնաժողովի անդամները լարվում են լրագրողի և դիտորդի ներկայությունից

«Հետքի» լրագրողի ու ԻԵՄ ՀԿ ներկայացուցիչ դիտորդի ներկայությունը լարվածություն է առաջացրել Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամների համար: Ընտրատեղամասը տեղակայված է Նորաշենի դպրոցում, որի տարբեր մասերում կազմակերպված նաև է 17/32 ընտրատեղամասի աշխատանքները:

Առայժմ լուրջ խախտումներ չեն արձանագրվել, եթե չհաշվենք երկու դեպքը, երբ նույն խցիկում երկու քաղաքացի էին քվեարկում: ԻԵԿ դիտորդ Դավիթ Խաչատրյանի պնդմամբ,  արձանագրություն կազմվեց դեպքի վերաբերյալ, որը ստորագրեց հանձնաժողովի նախագահ Հրանուշ Սարգսյանը: Քաղվածքը տրամադրվեց դիտորդին:

Ընտրատուփը հսկող հանձնաժողովի անդամը, նկատելով, որ լրագրողի տեսախցիկը արձանագրեց ծխելու պահը, այլևս դադարեց սենյակում ծխել:

Գյուղապետ Արտյուշ Սարգսյանը Սերժ Սարգսյանի վստահված անձն է և անթաքույց զբաղվում է ընտրություններ «կազմակերպելու» գործընթացով՝ ժամանակ առ ժամանակ քաղաքացիներին հորդորելով, որ «գյուղի վերևներում ով կա-չկա, բոլորին բերեն»:

 Կան նաև Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանին ներկայացնող մարդիկ, որոնք, սակայն,  նույն համայնքից են ու իրար հետ հարաբերվում են «ջան-ջիգյարիով»:

«Հետքի» լրագրողը նկատեց, որ երկու քաղաքացի ընտրության են եկել երկուական անձնագրերով, սակայն աղմուկ բարձրացնելուց հետո անձնագրերից մեկն անհետացավ:

Ժամը 12-ի դրությամբ ընտրատեղամասի մոտ 1500 ընտրողից իրենք քաղաքացիական պարտքը կատարել է մոտ 150-ը:

Նշենք, որ այս ընտրատեղամասում փակցված է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լուսանկարը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter