HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սերժ Սարգսյանի վստահված անձը կողմնորոշում է ընտրողներին

Գյումրիի Սլաբոդկա թաղամասում տեղակայված թիվ 34/27 ընտրատեղամասում առաջին իսկ լուսանկար անելու փորձից հետո վեճ սկսվեց մի անծանոթ տղամարդու հետ, ով պահանջում էր իրեն չլուսանկարել: «Ընձի չնկարես, էղավ,-պահանջեց անծանոթը,-ուրիշ մարդու նկարի»: Մինչ այդ նույն անձնավորությունը բոլոր մոտեցողներին հուշում էր` քթի տակ փնթփնթալով «6» թիվը (Սերժ Սարգսյանն է այդ համարի ներքո) եւ բավական ակտիվորեն հետեւում ընտրողների գործողություններին թե սրահում, թե քվեախցիկի մոտ:

Հանձնաժողովի նախագահից ճշտեցի, որ լուսանկարվել չցանկացողը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձն է: Տղամարդու անունը Վահան էր, ազգանունը այդպես էլ ճշտել չհաջողվեց: Վստահված անձը չցանկացավ ներկայանալ, հանձնաժողովի նախագահն ու քարտուղարն էլ մոտ 10 րոպե մատյանը շուռումուռ տալուց, մի ոտքից մյուսը հենվելուց հետո այդպես էլ ոչ մի բառ չարտասանեցին:

Վստահված անձ ներկայացող Վահանի այսպես ասած իրավունքների պաշտպանությամբ այդ պահին հանդես եկավ քվեարկությանը մասնակցող 70-անց մի կին: Լուսիկ տատը նախ նախատեց ինձ` երկիրը քանդելու մեջ, հետո հայտարարեց, որ լավ կլինի «հավաքվեմ, թողնեմ գնամ չխանգարեմ իրենց», այնուհետեւ նշեց, որ ընտրության է եկել «Ղուկասյան Վարդանի խաթր»: Ստիպված էի մեծահասակ կնոջը զգուշացնել, որ եթե շարունակի վիրավորել ու խոչընդոտել իմ աշխատանքին, ապա ոստիկանություն կհրավիրեմ:

«Միլիցա կկանչես,-հարցրեց ծեր կինը,-կանչե, կանչե, իրա վզին էլ կդնեմ: Հըլը ըսա ընձի տեսնիմ, Ռիտայի հետ կաշխատիս: Չէ, ըբը դու ուրդեղաց լրագրող ես, ինչի ես եկել ըստեղ, թող գնա»: Ի դեպ, նշված ընտրատեղամասում ոստիկանության ոչ մի ներկայացուցիչ չկար: Վեճը հարթելու նպատակով հանձնաժողովի անդամները կնոջը համոզելով դուրս տարան: Այս ընտրատեղամասում նախագահի մյուս թեկնածուների վստահված անձանց եւս չհանդիպեցինք:

Ժամը 11-ի դրությամբ թիվ 34/27 ընտրատեղամասում է 1931 ընտրողից 200-ն արդեն քվեարկել էին:  

Մեկնաբանություններ (3)

Lady_021
Ays @ntrutyunneri npatak@ chem haskanum.Meka ardyunqner@ arten parzen.
hasmik
անկախ ամեն բանից, կեցցե Գյումրին, անգամ նման կեղծիքների դեպքում գյումրեցին պահեց իր դեմքը
ՆՈՒՆԵ
ԱՄՈԹ ԷՆ ՄԱՐԿԱՆՑ ՈՎՔԵՐ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՎ ԷՍ 21 ՐԴ ԴԱՐՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԴԵԲԻԼ ՈՒ ԷՏ ԴԵԲԻԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺՈՈՒՄ ԵՆ ՄՅՈՒՍ ՄՆԱՑԱԾԸ , ԷՏ ՀԻՄԱՐՆԵՐԻՆ ՎՈՆՑ ՈՒԶԵՆԱՆ ԿՀԱՄՈԶԵՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter