HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«5000 դրամը փոխանցեք Սերժին, չեմ վաճառվում»

ԳԱԼԱ Հ/Ը է եկել մի քաղաքացի՝ իր հետ բերելով լուսանկարներ: Գնալով ընտրության` քաղաքացին ծրարի մեջ դրել է նաեւ 5000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:

Տիկինը մեզ պատմեց հետեւյալը. «Երբեք ձեռքս չէր գնացել ընտրակաշառք վերցնելու, բայց էս անգամ վերցրեցի, վերցրեցի հենց էդ նպատակով, որ քվեաթերթիկն ուղարկեն Սերժին, թող տեսնի, որ ոչ բոլորն են ծախու»:

Տիկնոջ խոսքերով, նա փորձել է այդ եղանակով արտահայտել իր բողոքի ձայնը, նույնը հորդորում է այն մարդկանց, ովքեր վերցրել են ընտրակաշառք:

«Թող գումարները հետ շպրտելու ակցիա լինի: Տանեն հետ տան ու իրանց հոգին ազատեն էդ բեռից»,- նշեց քաղաքացին:

Տիկինը եկել էր ԳԱԼԱ, որպեսզի մենք հետեւողական լինենք, թե տվյալ ընտրատեղամասում ի՞նչ են անելու այն հինգ հազարանոցը, որը տեղադրել է ծրարի մեջ: Թեեւ չէր հիշում՝ կոնկրետ ընտրատարածքը, բայց նշեց, որ «ընտրություն» է կատարել Բայրոնի անվան դպրոցում:

Մեկնաբանություններ (1)

ominac
այս թատերգութիւնը ընելու տեղ,կրնար սկիզբէն դրամը չառնել,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter