HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդների առկայությունը համահունչ է քաղաքացիների պասիվությանը

Քիչ առաջ «Մեդիա կենտրոն»-ում սկայպի միջոցով լրագրողները կապ հաստատեցին «Գորիս երիտասարդական միության» ՀԿ-ի ղեկավար ղեկավար Կարինե Մովսիսյանի եւ Լոռու եւ Տավուշի մարզերում դիտորդական առաքելություն իրականացնող Արթուր Սաքունցի հետ: Կ. Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ընտրություններն այնտեղ ընթանում են խաղաղ, արտառոց ոչինչ չի նկատվել, դիտորդները կատարում են իրենց աշխատանքները, սակայն միջազգային կազմակերպություններից դիտորդներ դեռևս չկան:

Կ. Մովսիսյանը նշեց, որ նկատվում է թե՛ ընտրողների, թե՛ դիտորդների, թե՛ հանձնաժողովների անդամների պասիվությունը: Սակայն իրենց տեղեկացրել են, որ ընտրողները սովորաբար ակտիվ են լինում ժամը 2-ից հետո:  Այնուամենայնիվ, Կ. Մովսիսյանի դիտարկմամբ, այս ընտրություններին քաղաքացիները շատ ավելի պասիվ են, քան խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին:

Կ. Մովսիսյանը նաև նշեց, որ օրվա ընթացքում Փոռ գյուղում արտառոց դեպք է եղել. ընտրատեղամասում դռան փականը կոտրված է եղել, մոտ կես ժամ ընտրողները չեն կարողացել մտնել կամ դուրս գալ ընտրատեղմասից, բայց որոշ ժամանակ անց կարողացել են խնդիրը լուծել:

Արթուր Սաքունցը նշեց, որ թվով մոտ հիսուն ընտրատեղամասերում  հիմնավոր կասկածներ ունեն ընտրակաշառքների կապակցությամբ : «Ընտրողները մոտենում են հատուկ մեքենաների, երբ մենք մոտենում էինք, նրանք թողնում գնում էին: Ընտրողներին զանգվածաբար բերման են ենթարկել ընտրատեղամաս: Կան կուտակումներ: Մարդկանց տեղափոխում են սեփական մեքենաներով: Իմ դժգոհությունն եմ հայտնում, որ իրավապահ մարմինները մատնված են անլրջության, մատները մատին չեն տալիս, թե հոսքը դադարեցնելու:

Ոստիկանները տեղամասերում նստած են: Բաց քվեարկություն: Հայտարարում են՝ ով ում է քվեարկել, և հանձնաժողովի նախագահը ոչինչ չի անում: Ոչ մեկ չի ասում՝ ինչու ես էսպես անում: Բացի Սերժ Սարգսյանից, ոչ մի թեկնածու վստահված անձ չունի: Դիտորդ է հանդիսանում տվյալ դպրոցի հաշվապահը: Միջազգային դիտորդներ չենք հանդիպել: Որոշ տեղամասերում ճնշումներ են գործադրել, թե ինչու ես դու հայտնել խախտումների մասին: Հանձնաժողովների վարքագիծը… ՀԱԿ-ը բազմակուսակցական ներկայացված է: Մենք հնարավորություն չունենք ամբողջ տարածքը վերահսկելու: Առայժմ կրկնակի քվերակության դեպքեր չկան: Ժամը չորսին կունենանք ամբողջական պատկեր: Այնքան շատ են խախտումների մասին ահազանգերը, որ մենք չենք հասցնում գրանցել»:

 

Մերի Մամյան

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter