HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Աբովյան. զինվորականները բաց են քվեարկել

«Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ի ներկայացուցիչ Լուսինե Սիմոնյանը տեղեկացնում է, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնում 28/ 01-24 ընտարտեղմասերում` Աբովյան քաղաքում: Նա նշեց, որ նկատվում է  քաղաքացիների պասիվություն, որոնց հոսքը ընտրատեղամաս շատ դանդաղ է:

Նրա խոսքերով` 28/ 23 տեմասը ժամը 07.25 ի դրությամբ եղել է փակ, որոշ ժամանակ անց տեխնիկական խնդիրը լուծվել է: Սակայն դիտորդն արձանագրում է, որ նույն ընտրատեղմասում քվեարկության են եկել զինվորականներ, որոնք կատարել են «բաց քվեարկություն»: Լ. Սիմոնյանի խոսքերով` մոտ 10 զինվորի վերահսկել է մեկ անձ` կանգնելով քվեախցիկի մոտ, ում ինքնությունն ինքը չգիտի:  Սակայն, իրենց տեղեկություններով, դեպքի վերաբերյալ արձանագրություն չի կազմվել, այն արձագանք չի ստացել, միայն դեպքն արձանագրած դիտորդը դրա մասին զգուշացրել է հանձնաժողովի նախագահին:

Միաժամանակ, որոշ ընտրատեղասերում հայտնվել են մարդիկ, որոնք «չպետք է լինեին այդտեղ», այսինքն` ոչ  դիտորդ են, ոչ վստահված անձ և գրանցամատյանում գրանցված չեն: Վերջում Լ. Սիմոնյանը նշեց, որ մի շարք այլ ընտարտեղմասերում ամեն ինչ նորմալ է ընթանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter