HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գյումրիում մեքենաներով մարդկանց ընտրատեղամաս են տեղափոխում

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը քիչ առաջ Մեդիա կենտրոնի ուղիղ միացման ժամանակ տեղեկացրեց, որ Գյումրու որոշ ընտրատեղամասերում կուտակումներ են արձանագրվել, մասնավորապես`  34/27 և 35/22-ում: Իսկ մեքենաներով մարդկանց տեղափոխում են  ընտրատեղամասեր: Ըստ Լևոն Բարսեղյանի` ականատեսները պատմում են, որ «Նիվա» մակնիշի մեքենայից գումար է բաժանվել ընտրողներին: Ընտրատեղամասում մատյանի մեջ փորձ է արվել բոլորովին այլ անձի անվան դիմաց ստորագրել, այնուհետև հանձնաժողովի նախագահը հրաժարվել է համապատասխան արձանագրություն կազմել:

Լ. Բարսեղյանը խոսքերով` զինծառայողները գալիս և մասնակցում են ընտրությանը, սակայն «բաց քվեարկության» դեպքեր չեն արձանագրվել: Նա հավելեց, որ մոտ 10 ընտարտեղմասերից ստացված տեղեկատվության համաձայն` քվեարկողների մասնակցությունը մոտ 32-33% է, տեմպը նման է խորհրդարանական ընտրություններին, սակայն ավելի պասիվ է: Լ. Բարսեղյանը ենթադրում է, որ ընտրությունների արդյունքում Գյումրիում կարձանագրվի մոտ 60 % մասնակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter