HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մեծահասակ կանայք պահանջել են վճարել իրենց հասանելիք գումարը

34/15 տեղամասի հանձնաժողովի նախագահը դժգոհում էր, որ անձնագրերում դրվող կնիքի թանաքը շատ շուտ է անհետանում: 34/14 ընտրատեղամասում մի խումբ մեծահասակ կանայք պահանջում էին վճարել իրենց հասանելիք գումարը, այլապես չեն մասնակցի քվեարկությանը:

34/37 ընտրատեղամաս չհասած` մայթին կանգնած մի խումբ տղամարդիկ, նախքան ընտրատեղամասի տեղը մատնացույց անելը, հետաքրքրվում էին, թե արդյոք գումար բաժանողներից ենք, եւ իրենց որեւէ բան կհասնի, թե չէ: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն ներկայացնող դիտորդ Գայանե Առաքելյանին, 34/37 ընտրատեղամասի մոտ մի կին մոտենալով, փորձում էր ճշտել, թե որտեղ են գումար տալիս:

34/27 ընտրատեղամասում շարունակական կուտակումներ են, սրահում մարդկանց թիվը գերազանցում է 20-ը: Այս ընտրատեղամասում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Վահան Միհրանյանը պարբերաբար հայտնվում էր քվեատուփի կողքին, որտեղ նստում էր` հենվելով քվեատուփին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter