HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդները` կրկին Սուպեր Սաքոյի մասին

Հունիսի 20-ին «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը լայն հասարակական քննարկման առարկա դարձրեց երիտասարդության շրջանում հայտնի ռեփեր Սուպեր Սաքոյի` Հաղպատավանքի դիմաց արված սադիստական լուսանկարները:

Այս թեմայով մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, բլոգերում և սոցիալական ցանցերում հանդես եկան հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ, իրենց սոցիալական կարգավիճակով, կրթությամբ, անհատական առանձնահատկություններով միանգամայն հակադիր բևեռներում գտնվող մարդիկ, որոնց միավորում է մեր երկրում ազգային արժեքների պակասի մտահոգությունը:

Սուպեր Սաքոյի այլանդակ լուսանկարների պատմությունն ապացուցելու եկավ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն իրականում ունակ է բարձրաձայնել իրեն հուզող հարցերը:

Հիմնականում երիտասարդների բարձրացրած հիրավի աննախադեպ աղմուկը ցույց տվեց, որ Հայաստանում, սուպերսաքոներից ու իրենց մտախոհներից բացի, ապրում են նաև բազմաթիվ նորմալ մարդիկ` Հայեր, որոնք չեն ղեկավարվում ազգային արժեքների վրա հրապարակայնորեն թքելով իրենց վրա ուշադրություն հրավիրելու մոլուցքով: Նրանք երբեք, ինչպես, օրինակ, սրբապիղծ լուսանկարների հեղինակ Արվին Քոչարյանը, մամուլում չեն հայտարարի, թե «մտահղացումն ամբողջովին Սուպեր Սաքոյինն է եղել, ես միայն պատվեր եմ կատարել»` հաստատելով, որ հանուն փողի պատրաստ է կատարել ցանկացած հակազգային պատվեր:

Այս ամենը չհանդուրժողներն են մեր երկրի իրական տերերը, և տեղի-անտեղի գովերգվող հանդուրժողականությունն այս դեպքում միայն թույլ ու ողորմելի է:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (9)

Armen k
Great voice. Bad man
T. Toudjian
Votch vok tche nes (Houysov em antzhmarel vor yeridasart axtcik@ heghi e. amenametz meghavore Menk enk, engeroutyoun@ (society). SHAD yev SHAD ban ka anelik. (Houysov em yes antznabes.)
karen
Na mi eshutyun arela, wor ushadrutyan arjanana, duq el (NEWS AM) kama te akama govazdum eq ed lpirshin? Es el mi harvecoghi em tesel, wor@ parberabar harbats vi4akum zzveli iravi4akner e steghtsum hasarakakan vayrerum! Teghn asem gnaceq nran el hraparakeq, ete el grelu ban 4unq! HARGELI LRATVAMIJOCNER, BAZMICS XOSUM EQ KORSTI VTANGN ARDEN SHOSHAPOGH MSHAKUYTI EV AZGAYIN AYL ARJEQNERI MASIN, BAYC INQNERD JOGHOVRDI USHADRUTYUN@ ZOROV SEVERUM EQ XOTANNERI VRA!
Kis
Wonder what his wife thinks of this?
Kis
Amot!!! Super Sakoin!!! Himarutsyun!!!
GARY
All i can say you are supppppper CRAZY :
rahageets
Ok, so this Super Sako is an asshole. But does anyone in Armenia actually believe the hype he tries to promote - that he's some sort of gun-toting, women hating anti-church ganhsta' rapper? If so, then the country's going down the sewer.
tatul
եթերում երգող երաժիշտնորի 90տոկոսն սաքոյի ու այլանդակ տեսակնեն որի հիմնական մեղավորն կառավարություննա
Y.AH
Հարգելի Հետք Զարմացած եմ որ կրկին տեղադրեցիք խայտառակ պատկերը, սրանով գովազդելով սրիկայական վերաբերմումք կնոջ եվ եկեղեցու նկատմամբ: Սրանով ԴՈՒՔ ձԵՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՑԵՑԻՔ Հիշեցնեմ, որ կինը, ոչ պակաս արժեք է;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter