HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լցոնում` Արարատում

Արարատի Մարզի 17/5 ընտրատեղամասից, ժամը 14:30-ի սահմաններում, ահազանգ է գրանցվել լցոնման վերաբերյալ, ընտրատեղամասում աշխատող «Իրավունքի Եվրոպա» միավորման դիտորդ Նարինե Էսմայելը Մեդիա կենտրոնին հայտնում է, որ խախումը չեն արձանագրել հանձնաժողովի անդամները. «Ընտրատեսամաս մտան մի 50 գազաններ, դիտորդներին հրեցին դեպի պատը ու բոլորիս ձեռքերը բռնեցին, որ չնկարենք, մոտեցան քվեատուփին ու լցրեցին մոտ մի 300-400 քվեաթերթիկ, այսինքն քվեատուփը կիսով չափ լցվեց»,- Մեդիա կենտրոնին ասել է Նարինե Էսմայելը:

Ըստ դիտորդի` այս ընտրախախտումը, որը քրեական պատասխանատվության է ենթարկվում, չի արձանագրվել հանձնաժողովի անդամների կողմից. «Երբ այդ մարդիկ փախան, հանձնաժողովի անդամներից պահանջեցինք արձանագրել, սակայն նրանք մեզ ասացին, ինչ է եղել, մենք չենք նկատել, ուղղակի աննկարագրելի ծաղրանք էր»,- ասում է Էսմայելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter