HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազության թեժ գիծը ստացել է 10 ահազանգ

Ժամը 14:30-ի դրությամբ դատախազության թեժ գծով ստացվել է 10 ահազանգ, որոնք դասակարգվել են 3 խմբի. 

- կենցաղային բնույթի հաղորդումներ (բնակարանային խնդիրների վերաբերյա), 

-ընտրություններին առնչվող, սակայն հանցագործության հատկանիշներ չպարունակող ահազանգեր (մասնավորապես` քաղաքացիներից ստացվել են դժգոհություններ, որ սոցիալական ցանցերում նախագահի որոշ թեկանծուներ շարունակում են քարոզչական նյութերի տարածումը, ինչպես նաեւ` ընտրացուցակներում առկա են անճշտություններ, ինչի կապակցությամբ պարզաբանվել է, որ նման հարցերի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների շրջանակից), 

-հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներ:

Ժամը 14:30-ի դրությամբ ստացված ահազանգերից հանցագործության մասին տեղեկություններ են պարունակել 2-ը, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցվել են եւ ուղարկվել համապատասխան քննչական մարմիններին։

Այսպես. 

-2013թ. փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը եւ հայտնել, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ-ի կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գումարը քիչ համարողներին տալիս են 10 000 դրամ:
Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է, որ իրեն էլ են ընտրակաշառք առաջարկել, սակայն չի վերցրել, իսկ կոնկրետ անուններ նշել չի կարող:
Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ քրեաիրավական գնահատական տալու համար:

- Նույն օրն ահազանգ է ստացվել նաեւ մի քաղաքացուց (քաղաքացին ներկայացել է, սակայն նրա իսկ խնդրանքով ինքնությունը չենք հրապարակում), ով հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թիվ 1, 2 եւ 3 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում քաղաքացիներն արձանագրել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են:

Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Գեղարքունիքի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ քրեաիրավական գնահատական տալու համար:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter