HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձնունում միայն Ս.Սարգսյանը վստահվաձ անձ ունի

Լոռու մարզի Օձուն  գյուղի ընտրական 3` թիվ  32/63, թիվ 32 /64 և թիվ 32/65  տեղամասերում  նախագահի թեկնածուներից  Ռաֆֆի Հովհաննիսյանը,  Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը ևՎարդան Սեդրակյանը վստահված անձինք չունեն: 

Թիվ 32/63 և թիվ 32/65  տեղամասային հանձնաժողոների նախագահները  ներկայացնում էին Հանրապետական կուսակցությունը:

Բացակայում էին նաև դիտորդները:  Օձունի թիվ 32/64 տեղամասային հանձնաժողովի  նախագահը ներկայացնում էր ԲՀԿ-ն: Թիվ 32/63 տեղամասում գրանցված են 1426 ընտրողներ, ժամը 13:30-ի դրությամբ  ընտրությանը մասնակցել էր 400 ընտրող: 

Սարգիս Դալլաքյանը 13:30-ին ընտրացուցակներում չէր կարողանում գտնել իր ազգանունը. «Գնացեք դրսում փակցված ցուցակներում փնտրեք, ընտրությունը մի ընդհատեք, եթե  չգտնեք, Ձեզ կօգնենք»,- ասաց  տեղամասային հանձնաժողովի նախագահՍեյրան Տիտանյանը:

«Սկի պետքս էլ չի, դրսի ցուցակում կամ, ներսի ցուցակում  չկամ»,- դժգոհեց տարեց ընտրողը:

 Ընտրատեղամասից դուրս եկող ընտրողներից մեկը բարձրաձայն ասաց. «Էս մի պարտքը պրծա, մնաց խանութի պարտքը»:Թիվ 32/63  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Տիտանյանը հայտնեց, որ հանձնաժողովում գրանցված է միայն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված  անձը,  վերջինս, սակայն բացակայում էր տեղամասից: «Մնացած թեկնածուներից որևէ վստահված  անձ չի ներկայացել  և չի գրանցվել հանձնաժողովում:  Հանձնաժողովում «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ից   գրանցվել է մեկ դիտորդ` Արմեն Աղեկյանը»,- ասաց  Սեյրան  Տիտանյանը:  

Մեր այցելության պահին  դիտորդը նույնպես  տեղում չէր: Թիվ  32 /64 հանձնաժողովում  ուղղակի տնավարություն էր: 

Առանց հանձնաժողովի  թույլտվության 13:50-ին  տեղամասի  խցիկ մտան  ընտրողներ Ռուզան Մոսինյանը և իր տատը:  Ռուզանը ընտրեց տատի փոխարեն և միայն «Հետքի»  միջամտությունից հետո  նա գրանցվեց հանձնաժողովի կողմից:

Ի դեպ, Ռուզանի  տատը ընդունակ էր միայնակ  սեփական ընտրությունը կատարելու: Վստահված անձերի մասին մեր հարցմանը  տեղամասային հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Կար վստահված անձ, գնացել ա,  Հանրապետականից էր»: 

Թիվ 32/64 ընտրատեղամասում գրանցված  է 1500 ընտրող:  Թիվ 32/65 ընտրատեղամասում  գրանցված  1016  ընտրողներից ժամը 14:00-ի մասնակցել է 260 ընտրող, որը կազմում է ընտրողների 26 տոկոսը: Այստեղ նույնպես թեկնածուների վստահված անձինք չկային:  Նախագահի ընտրությունները  Օձունում վերահսկում են Հանրապետական  կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter