HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենգավիթի դատախազը` ընտրությունների ընթացքի մասին

Շենգավիթ վարչական  շրջանի դատախազ Արթուր Դավթյանը Մեդիա կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին խոսեց ՀՀ նախագահի ընտրության ընթացքի և գրանցված խախտումների մասին:

Արթուր Դավթյանը նշեց, որ,  ըստ  կայքերում արված մոնիթորինգի, այս պահի դրությամբ 88 խախտում է գրանցվել: Իրականացվել են համապատասխան միջոցառումներ:  Հանցագործության դեպքեր դեռևս չեն գրանցվել.  «Այս պահին օպերատիվ կերպով ներկայացվում են խախտումները: Կա թեժ գիծ: Տասնհինգ հաղորդում արդեն մենք ստացել ենք, որոնք ուղարկվել են փորձաքննության: Խախտումների դեպքերը հիմնականում կապված են դիտորդների, վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու հետ: Կան նաև ահազանգեր ընտրակաշառք բաժանելու, կրկնակի լցոնումների հետ կապված, ինչպես նաև այլ անձանց կողմից քվերակություն իրականացնելու մասին»:

Ա.Դավթյանն ասաց,որ  շատ են նաև այն դեպքերը, որոնք հստակություն չեն հաղորդում,  բայց նրանք այդ նյութերը ևս  ուղարկել են համապատասխան ստուգումների: Ա. Դավթյանը անդրադարձավ նաև «մեղմ խախտումներին», երբ ինչ-որ մարդիկ քարոզչություն են իրականացնում:

«Դա զանցանք է, այդ մարդիկ ևս կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-նշեց  Ա.Դավթյանը:

Վերջինս նշեց նաև, որ դատախազության պաշտոնական կայքէջում պարբերաբար թարմացվում են ընտրախախտումների և ընտրությունների ընթացքի մասին նորությունները: Եթե գրանցվեն ինչ-որ դեպքեր, դրանք անարձագանք չեն մնա և կներկայացվեն:

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter