HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանի վստահված անձինք ճնշում են գործադրում դիտորդների վրա

ՄԵԴԻԱ  ԿԵՆՏՐՈՆ. Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգում են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ճնշում են գործադրում դիտորդների վրա:  

«Առավոտից արդեն գրանցվել է Սերժ Սարգսյանի չորս վստահված անձ, որոնք անընդհատ գնում-գալիս են, բավական ագրեսիվ են մեր՝ երկու դիտորդներիս նկատմամբ, վիրավորական արտահայտություններ են անում, խոչընդոտում են մեր աշխատանքն ու տեղաշարժը»,- Մեդիա կենտրոնին հայտնում է 17/3 ընտրատեղամասում դիտորդություն իրականացնող Լենա Նազարյանը:

Լենա Նազարյանը հավելում է,  որ «անընդհատ լարված վիճակում են, քանի որ հանձնաժողովում պատճառ են փնտրում, որ արձանագրություն կազմեն և ընտրատեղամասից հանեն դուրս»:

«Հույս ունեինք, որ միջազգային դիտորդների գալով գուցե իրավիճակը շտկվի, սակայն նրանք եկան, ուրախ-երջանիկ ողջունեցին բոլորին, մի քանի րոպե միայն մնացին ու գնացին, թե այդ րոպեներին ընթացքում ինչ հասկացան, չգիտենք»,-ասում է Լենա Նազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter