HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանի վստահված անձինք որոշ արտոնություններ են ունեցել. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Մեդիա կենտրոնում լրագրողներին ներկայացրեց դիտորդների կողմից արձանագրված խախտումների դեպքերը: «Մեր կազմակերպությունը դիտորդական առաքելություն իրականցնում է Աջափնյակ համայնքում գտնվող վեցերորդ ընտրատեղամասում: Ունենք նաև շրջիկ դիտորդներ: Մյուս դիտորդները ընտրատեղամասերում իրականացնում են իրենց աշխատանքը: Հիմնական դիտարկումները վերաբերում են`  մարդկանց կուտակումներին, կրկնակի լցոնումների դեպքերին և ընտրակաշառք բաժանելուն: Չնայած, ի տարբերություն նախորդ խորհրադարանական և նախագահական ընտրություններին, այս տարի համեմատաբար խաղաղ է»:

Ա.Իշխանյանը նշեց, որ հիմանակում Սերժ Սարգսյանի վստահված անձինք են գերակշռել, իսկ մյուս թեկնածուների վստահված անձանց բացակայությունը բացատրեց նրանով, որ թեկնածուները չունեն ֆիանսական ռեսուրսներ:
«Հատ ու կենտ դեպքեր` մեր դիտորդները նկատել են Հրանտ Բագրատյանի վստահված անձանց»,- հավելեց Ա.Իշխանյանը:

 Ա.Իշխանյանն ասաց, որ ինչպես ինքը, այնպես էլ մյուս դիտորդները, ընտրատեղամասերում նկատել են, որ Սերժ Սարգսյանի վստահված անձինք որոշ արտոնություններ են ունեցել:

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter