HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդական կազմակերպության ներկայացուցիչը` նախագահի ընտրության վերաբերյալ

«Ընտրությունը քոնն է» տեղական ամենամեծ դիտորդական կազմակերպության (1504 դիտորդ) ղեկավար Հարություն Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականցնում 1400 տեղմասերում և ավելի շատ ուշադրություն են դարձնում մեծ քաղաքներին, 2-ից ավելի ընտրատեղամասեր ունեցող համայնքներին, ինչպես նաև այն ընտրատեղամասերին, որտեղ քվեարկում են նաև զինվորները: Ընտրողների շրջանում պասիվություն է նկատվել հատկապես մինչև կեսօր: 

Հ. Համբարձումյանը նշեց այն երևույթները, որոնց վերաբերյալ ավելի շատ են ահազանգեր եղել և դեռ շարունակվում են: Նկատվել և կանխվել են կրկնակի քվեարկության փորձեր, եղել են դեպքեր, երբ քվեարկողի անունը ցուցակում չի եղել, երկու հոգի են եղել ընտրախցում, նույն անձը մի քանի անգամ է օգնել դժվարություններ ունեցող անձանց, ով նաև վստահված անձ է եղել, Նոր Նորքի 2/08 ընտրատեղամասում կես ժամով դադարեցվել է ընտրությունը տեխնիկական պատճառներով: Իսկ 38/14 ընտրատեղամասում մի անձ ներկա-բացակա է արել քվեարկության մասնակցող մի խումբ անձանց, և երբ դիտորդը մոտցել ու  փորձել է ճշտել, թե ինչ է կատարվում, այդ անձը բացատրել է, թե ճշտում է` արդյոք իր հիմնարկի աշախտողները եկել են քվեարկության: Երբ դիտորդը ցանկացել է ճշտել այդ մարդու ինքնությունն ու հիմնարկի անունը, նա լքել է տեղամասը:

Հ. Համբարձումյանը նաև նշեց, որ տեղասմային կենտրոնում միաժամանակ եղել են նույն թեկնածուի 2, 3 վստահված անձինք, մեքենաներով մարդկանց խմբեր են բերել տեղամասեր, արձանագրվել են ուղղորդման դեպքեր: Նրա խոսքերով` ահազանգերի մեծ մասը եղել է մայրաքաղաքից:  Նկատվել է նաև վստահված անձանց սակավություն, որի պատճառը ամենայն հավանականությամբ մարդկային ռեսուրսների սակավությունն է. ընտրատեղամասերում հիմնականում ներկա են Սերժ Սարգսյանի թեկնածուները, իսկ մյուս թեկնածուների վստհաված անձինք շատ քիչ են:

Համեմատելով 2008թ.-ի նախագահական ընտրությունների հետ` Հ. Համբարձումյանի կարծիքով` այժմ որոշակի առաջընթաց կա, մթնոլորտն ավելի հանգիստ է, բայց կան տեղամասեր, որտեղ իրավիճակը լարված է: Մեդիա կենտրոնի դիտորդը Արարատի 17/05 ընտրատեղամասում նկատել է, որ կա մոտ 100 քվեաթերթիկներով տրցակ, որը հետագայում դուրս է բերվել պատուհանից: Լարված մթնոլորտ է նաև 17/02, 17/03 ընտրատեղամասերում:

Հ. Համաբարձումյանը նշեց, որ այդ դեպքը պետք է ճշտվի, հետևողական լինեն, որպեսզի խախտումներ կատարած մարդիկ պատժվեն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter