HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Խաղաղ ընտրություններ` առանց վստահված անձանց

Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում դեմ դիմաց գտնվող երկու ընտրատեղամասերը կարելի է ասել ամենախաղաղներից էին: Թիվ 35/28 ընտրատեղամասում ժամը 17:30-ի դրությամբ գրանցված 1244 ընտրողից ընտրություններին մասնակցել էր 460-ը: Հանձնաժողովի նախագահ Շողիկ Անտոնյանի փոխանցմամբ, իրենց ընտրատեղամասում պասիվություն է նկատվում համեմատած մյուս ընտարտեղամասերի հետ, եւ դա անակնկալ չէ իրենց համար: «Միշտ էլ ընտրություններին էս պատկերն է մեր մոտ: Բայց եթե համեմատենք անցած տարվա խորհրդարանական ընտրությունների հետ, երբ այս նույն ժամին մասնակցությունը 200 ընտրողի չափով է եղել, սա նույնիսկ կարելի է ակտիվ ընտրություն համարել մեզ համար»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

«Լեյլո» ռեստորանում գտնվող թիվ 34/40 ընտրատեղամասում եւս ակտիվություն չէր նկատվում: Ժամը 18-ի դրությամբ այստեղ գրանցված 1711 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 760-ը: Երկու ընտարտեղամասերում էլ նախագահների թեկնածուներից ոչ մեկի վստահված անձանց չհանդիպեցինք: Թիվ 34/40 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը միայն տեղեկացրեց, որ ժամը 15-ին իրենց ընտրատեղամասում ընդամենը 15 րոպեով գտնվել է Պարույր Հայրիկյանի վստահված անձը`Հովհաննես Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter