HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Նստադուլ կեղծ ընտրությունների դեմ` Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ

Այսօր օրվա երկրորդ կեսին Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ, որտեղ իր հացադուլն է շարունակում ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, նստադուլ են սկսել մի խումբ քաղաքացիներ: Նստադուլի մասնակիցների խոսքերով` ակցիան կազմակերպիչ չունի, իրենցից ամեն մեկը ակցիայի նախաձեռնող է:

Նստադուլի մասնակից Կարեն Հարությունյանը նշեց, որ այս քայլով իրենք հայտնում են իրենց դիրքորոշումը կեղծ ընտրությունների վերաբերյալ: Այն հարցին, թե արդյոք այս քայլով իրենք աջակցությունն են հայտնում Ա. Ղուկասյանին, Կ. Հարությունյանը պատասխանեց, որ նախագահի թեկնածուն առաջ է քաշել մի պահանջ, որն ընդունելի է բոլորի համար: Այս ակցիան ներկայացնում է թե իրենց դիրքորոշումը, թե համերաշխությունը Ա. Ղուկասյանի ներկայացրած պահանջներին:

Կ. Հարությունյանի խոսքերով` անպայման չէ, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով աջակցում է իրենց, այստեղ ներկա լինի: Մարդիկ կան` վախենում են կամ իրատեսական չեն համարում պայքարը, սակայն խնդիրն արդիական է:

Ակցիայի մեկ այլ մասնակից` Վահագն Մինասյանի խոսքերով` իրենց նպատակն է նաև կոչով դիմել հանրության այն հատվածին, ովքեր արդյունքների հետ համաձայն չեն:

Ակցիայի երկու մասնակիցներեն էլ այսօր քվեարկությանը չեն մասնակցել. Կարեն Հարությունյանը իմաստ չի տեսնում, Վահագն Մինասյանն էլ Գյումրիում է գրնացված:

Ակցիայի մասնակիցները համոզված են, որ նման գործողություններով կկարողանան համախմբել հասարակությանը: Նրանք պատրաստվում են ամբողջ գիշերն անցկացնել ԳԱԱ-ի մոտ, այնուհետև վաղը ակցիան շարունակել նաև ԿԸՀ-ի մոտ` փաստելու Հայաստանում ժողովրդավարության ծնունդը` դեռ չծնված: 

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
5000 և 7500 ական դրամների համատարած ընտրակաշառքները արդեն խոսում են կեղծ ընտրությունների մասին: Միայն այս փաստը բավարար է ընտրությունները օրենքով չեղյալ համարելու համար: Ընտրակաշառքները և մահափորձերը անկասկած նույն հանցավոր ձեռքի գործն է: Մեր երկրին շտապ անհրաժեշտ է այնպիսի նոր իշխանություն, որի ընդունած նոր օրենքն ասի` ,,Ընտրակաշառք բաժանելը պատժվում է գնդակահարությամբ, կամ նույն արարքը եթե ............,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter