HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգվում է ՏԸՀ անդամին կաշառք առաջարկելու ահազանգը

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի 2013թ. փետրվարի 16-ին հրապարակած խախտումների ամփոփագրում նշվել էր նաեւ, որ Հրազդան քաղաքի տեղամասային հանձնաժողովներից մեկի` «Ժառանգության» անդամին, ով չի ցանկացել ներկայանալ, փորձել են առաջարկել 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպեսզի վերջինս աչք փակի ՀՀ Նախագահի թեկանծու Ս. Սարգսյանի օգտին լցոնման գործընթացի վրա, ինչը, սակայն, նրա կողմից մերժվել է:

Հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ դատախազությունը համապատասխան ծառայություններին հանձնարարականներ է տվել` ահազանգը քննության առարկա դարձնելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժինը նյութերի նախապատրաստման ընթացքում ճշտել է Հրազդան քաղաքի ընտրատեղամասային հանձնաժողովների կազմում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության անդամների ինքնությունը` նպատակ ունենալով վերջիններիս միջոցով պարզել քաղաքացու կողմից ընտրակաշառք առաջարկելու փաստի հավաստիությունը:

Նշված դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter